Հայրենագիտությու, Uncategorized

Հայկական ծիսական տիկնիկներ, Ասիլ-Վասիլ

 

gingerbread_cookiesՀայաստանում հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ մարդակերպ և կենդանակերպ տիկնիկներ, որոնք դարեր շարունակ օգտագործվել ենծիսական արարողությունների ժամանակ: Մեր ժողովուրդն ունեցել է բազմաթիվ այլ տիկնիկներ, որոնք ժամանակին զուգահեռ դուրս են մղվել մեր կենցաղից, քանի որ մոռացության են մատնվել ծիսական տիկնիկին  ուղեկցեղ հավատալիքները և ծիսական արարողությունները:
Սովորաբար տիկնիկ պատրաստել են կանայք, օգտագործելով ամենատարբեր նյութեր` հիմնականում փայտ, թելեր, կավ, մետաղ, կաշի, մորթի, մազ, խմոր:
Յուրահատուկ նշանակություն ունեին խմորից պատրաստված տիկնիկները` ԱսիլիկՎասիլիկները (այլ անվանումները` ԱսիլՎասիլԱսիլԲասիլՎասիլիկՏիկինԽրձիկ և այլն): Ծիսական այս տիկնիկները թխվում էին Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու և բարիք ապահովելու նպատակով: Ասիլիկ-Վասիլիկների թխմամբ կարծես ավարտվում էր  տոնի ամենակարևոր բաղադրիչի` ծիսական Տարեհացի պատրաստումը: Ասիլիկ-Վասիլիկները տարբեր կերպարանք էին ստանում`կախված նրանից, թե ում կամ ինչ համար էին գուշակություններ անելու տվյալ տիկնիկի միջոցով: Վասիլիկները կարող էին լինել մարդու, կենդանու, քսակի տեսքով: Ծիսական  Տարեհացի (ԿրկենիԴովլաթԿրկենիԿլոճՓուռնիկ և այլն) խմորից մի կտոր էին պոկում, նրան տալիս էին համապատասխան տեսքը`զարդարելով չամիչով, ընկույզով և շաղախելով ձվով, որպեսզի գեղեցիկ լինեին: Թխելիս տիկնիկի ձեռքերը խաչում էին կրծքին:  Աղջիկ տիկնիկներին գլխի հարդարանք էին սարքում և երկար շոր` կրկին խմորից: Տղամարդկանց և պատանիների համար ևս պատրաստում էին Վասիլիկներ: Տղա տիկնիկները պիտի պարտադիր գոտի  ունենային: Երբեմն պատրաստում էին նաև նորածնի տեսքով Վասիլիկներ: Գուշակություն անում էին ըստ տիկնիկի փքվելու աստիճանի` եթե փքվեր, հաջողության նշան էր, եթե սմքեր`հակառակը: օրինակ, եթե կին Վասիլիկի թխման ընթացքում տիկնիկի փորի մասը ուռչեր,ապա գալիք տարում տանը երեխա էր ծնվելու: Բազմաթիվ էին Վասիլիկների հետ կապված հավատալիքները: Թխելուց հետո երբեմն նրանց բաժանում էին: Առանձին շրջաններում կային Վասիլիկներ ուտելու առանձին օրեր` Զատիկի երեկոյան: Սիսիանում թխում էին միայն տղա տիկնիկներ և գիշերը դնում էին տան տանիքին:
Տիկնիկի սեռը, պատրաստման ժամանակը, ուտելու ընթացքը, գուշակություններն ու այլ ծիսական գործողությունները խորհրդանշում էին բերք ու բարիքը, կանանց պտղաբերությունը և այլն:

Standard

Leave a comment