Հայրենագիտությու, Uncategorized

Մայիսի 15-ը ՄաքԴոնալդսի հիմնադրման օրն է

Без названияՄաքԴոնալդսը աշխարհի համբուրգերների ամենամեծ ռեստորանային ցանցն է և գործում է աշխարհի 119 երկրներում։ Այն օրական ընդունում է 68 միլիոն հաճախորդ տարբեր երկրներից։  Այն հիմնադրվել է 1940 թվականին մայիսի 15-ին ԱՄՆ-ում որպես խորովածի թոնրատուն երկու եղբայրների՝ Ռիչարդ և Մորիս ՄաքԴոնալդների կողմից։ Ավելի ուշ՝ 1948 թվականին նրանց է միանում բիզնեսմեն Ռեյ Քրոքը, ով էլ հենց  Կալիֆորնիա նահանգի Բեռնարդինո քաղաքում հիմնում է համբուրգերի առաջին  ռեստորանը ։ Հետագայում ճաշացանկը համալրվում է նոր ուտեստներով։ Դրանցից էին չիսբուրգերները,  ֆրիները, տապակած ճուտը, ըմպելիքներն ու այլ մթերքներ։
Որպես անվանում «ՄաքԴոնալդս»-ը ամերիկյան առևտրի շուկայում առաջին անգամ հայտնվել է 1961 թվականի մայիսի 6-ին։ Նույն տարվա սեպտեմբերի 13-ին ստեղծվեց նաև լոգոն՝ «M»-տառի գծապատկերով և 1968 թվականի 18-ին այն դարձավ ոսկեձույլ կամարիկ։

Հետաքրքիր փաստեր

  • Հիմնադիր Ռեյ Քրոքը ստեղծել է հատուկ հիմնադրամ։ Այն աջակցում է ալկոհալային կախյալ հիվանդների, շաքարախտի պայքարի և բուժման միջոցներ ձեռք բերելու գործում։ Այն կից է գործում Դորդմունդի բշժկական համալսարանին։
  • ՄաքԴոնալդսի ռեստորաններ օրական այցելում է 68 միլիոն մարդ, դա ավելի մեծ թիվ է, քան Մեծ Բրիտանիայի բնակչությունը։
  • Այն աշխարհում խաղալիքների արտադրության ամենամեծ տարածող կազմակերպությունն է։
  • Անգլիայի թագուհին ունի սեփական ՄաքԴոնալդս իր Բեքինգհեմ պալատի մոտ։
  • Տարեկան ավելի քան 80,000 ուսանող է ավարտում ՄաքԴոնալդսի Համբուրգեր համալսարանը՝ Համբուրգերոլոգ մասնագիտությամբ բակալավրի աստիճան ստացած։
  • ՄաքԴոնալդսի ռեստորանը մեկ վայրկյանում վաճառում է 75 համբուրգեր։
  • Ամեն 8 ամերիկացուց մեկը  աշխատել է ՄաքԴոնալդսում։
  • Ամեն տարվա հոկտեմբերի 16-ին ՄաքԴոնալդսի դեմ բողոքի ակցիա է իրականացվում Անգլիայի Գրինփիսի (London Greenpeace) կողմից։
  • Երկրի բնակչության 50%-ը դեմ է ՄաքԴոնալդսի աշխատանքին և գոյությանը, իսկ մյուս 50%-ը հաճելիորոն համաձայն է համբուրգերների գոյությանը։
Standard
Հայրենագիտությու, Uncategorized

Համբարձման տոն

dsc03979
Այս խորհրդավոր տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը՝ 35 օրվա շարժունակությամբ՝ ապրիլի 30-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ հինգշաբթի: Այն խորհրդանշում է մարդու և բնության անբաժանելի կապը:
Ժողովրդական լեզով Համբարձման տոնը կոչվում է նաև վիճակ:
Համբարձման տոնից մեկ օր առաջ, չորեքշաբթի օրը, հարսներն ու աղջիկները յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար էին հավաքում, դաշտերից ու այգիներից ծաղիկներ էին քաղում և փնջեր կապում, որոնցից մեկը խաչաձև էր լինում և կոչվում էր Ծաղկամեր, որը տոնի ավարտին նվիրվում էր եկեղեցուն: Քաղած ծաղիկների մեջ գերիշխում էին դեղին գնարբուկը, կարմիր կուժկոտրուկները,  աղբրաց արյունը, ալ վարդակակաչը:
Աղբյուրներից հավաքած ջուրը կուլայի մեջ էին լցնում, յուրաքանչյուրը մի իր էր գցում և գեղեցիկ ծաղիկներով զարդարում էին այն: Կուլան ծաղկեփնջերի հետ միասին թաքցնում էին, որ տղաները չգողանային: Փարչը պիտի մնար բաց երկնքի տակ, որպեսզի Համբարձման գիշերվա աստղազարդ երկնքի լույսն ընկներ ծաղիկների վրա և առավոտյան ցողով օծվեին վիճակի ծաղիկները:
Հինգշաբթի առավոտյան ջանգյուլումի մասնակիցները տնետուն էին շրջում, տանտիրուհուն, հարսին կամ աղջկան նվիրում էին ծաղկեփունջ` նրանցից ստանալով կաթ, բրինձ, ձու, քաղցրավենիք, միրգ, երբեմն նաև մանրադրամ: Վիճակահանությունից հետո երեխաները գնում էին այգիներ, դաշտեր`կաթնով ճաշակելու:
Համբարձման տոնը կոչվում է նաև «Ջան գյուլում», որովհետև վիճակի տողերը վերջանում են «Ջան գյուլում, ջան ջան, ջան ծաղիկ, ջան, ջան» բառերով: Ջան գյուլումը գարնան, ծաղկի, մասնավորապես վարդի փառաբանությունն է:

Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: Այդ տոնը լավագույնս նկարագրվում է Հովհաննես Թումանյանի «Անուշ»-ը պոեմում: Այսօր էլ Հայաստանի որոշ շրջաններում պահպանվել են տոնից առանձին բաղադրիչներ. Կարելի է հանդիպել մի խումբ վառ պատանիների, որոնք երգում են այդ տոնին բնորոշ «Ջանգյուլում» երգը (Ջանգյուլումը այդ ժամանակ աճող ծաղիկ է):
Ահա Համբարձման տոնի մի քանի խաղիկ.

Սարից ելավ ձիավոր,                            Ուխտավոր ես, ուխտ արա,
Սաղմոսը ծոցին սովոր,                          Սրտիս իղձը կատարա,
Սաղմոսը վարդ էր դարձել,                     Սուրբ Խաչ ուխտի գնալու
Լեզուն բլբուլ էր դարձել:                       Ախպեր, դու մի ճար արա:

Կանաչ տեղը պարում եմ,                        Բարի լուս ջան , բարի լուս,
Պարի միջին խաղում եմ,                        Աստված պահի մեր երկուս,
Կաքավի պես նազելով՝                           Ձեռ-ձեռի տանք, ելնենք դուս
Ընկերներիս դաղում եմ:                         Դուշման տեսնի, կտրի լուս:

Մանի -մանի մանեցի,                          Ես սարի սովոր հավք եմ,
Ոսկե թելը գործեցի,                             Դեղին թևավոր հավք եմ,
Անուշ-անուշ խոսելով՝                         Ինձ բաց թողեք, որ թռնեմ,
Ես քո սիրտը շահեցի:                           Երամի սովոր հավք եմ:

Առաջադրանքներ:
Սովորել անգիր նշված խաղիկները:
Ուրիշ ի՞նչ գիտեք  Համբարձում-Ջանգյուլումի մասին:

Standard
Հայրենագիտությու

Մի իրի պատմություն, աթոռ

Այս դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դեռ երկնքում, ջրում և ցամաքում իշխանությունը ոչ թե մարդունն էր, այլ մեծ կենդանիներինը, որոնց մենք հիմա դինոզավր ենք ասում:
Այդ ժամանակ ապրում էր Թոռ անունով դեռ ոչ լիովին ձևավորված մի մարդ: Մի օր Թոռը որսից հետո հոգնած, դինոզավրի ձագը շալակին վերադառնում էր քարանձավ: Արդեն պատկերացնում էր իր կնոջ ու յոթ երեխաների ցնծագին ողջույններն ու աղաղակները, երբ կտեսնեին համեղ ավարը:Ճանապարհին Թոռը հոգնեց: Նստեց գետնին: Բայց վերջերս տեղացած առատ անձրևից հետո պարարտ սևահողը դեռ չէր հասցրել չորանալ: Նա նստեց մոտակա մեծ քարին: Քարը ծակում էր: Թոռը վերցրեց բրիչն ու սկսեց հարթել ծակող մասերը: Նստեց Թոռը ու գնահատեց քարի հարմարավետությունը:
Գնալով քարանձավ` Թոռը համացեղակիցներին պատմեց, թե ինչ լավ է գետնից բարձր նստելը: Ցեղակիցները գնացին անտառ ու գտան Թոռի քարը: Քարը բերեցին քարանձավ ու դրեցին ամենապատվավոր տեղում: Այդ օրվանից ով որսից վերադառնում էր ավարով նստում էր այդ քարին ու ասում էր` ապրի Թոռը: Ժամանակի ընթացքում բոլորը մոռացան Թոռի մասին… քարին նստելով ասում էին ապրիթոռ, հետո սկսեցին ասել ապթոռ: Մի քանի դար անց նստելու համար նախատեսված քարերին սկսեցին ասել կարճ-կոնկրետ` աթոռ:

Standard
Հայրենագիտությու, Uncategorized

Մի իրի պատմություն: Ձեռնոց

Картинки по запросу Ձեռնոց

Առաջին ձեռնոցը հայտնվել է մեր թվարկությունից դեռ հազարավոր տարիներ առաջ Հին Եգիպտոսում: Այն բավականին տարօրինակ տեսք ուներ և հիշեցնում էր  թաթմանի: Ինչ վերաբերում է մեզ արդեն հայտնի ձեռնոցին, ապա այն առաջին անգամ հայտնվել է Թութանհամոնի զգեստապահարանում: 1922 թվականին պեղումների ժամանակ փարավոնի գերեզմանափոսում հայտնաբերվեց աշխարհի ամենահին ձեռնոցը: Հին Եգիպտոսում ձեռնոցը հասարակական բարձր դիրքի խորհրդանիշ էր համարվում:  Ձեռնոցին այլ կերպ էին վերաբերվում Հին Հունաստանում և Հռոմում: Դրանք օգտագործում էին միայն գործնական նպատակներով. պաշտպանում էին ձեռքերը ծանր աշխատանքից, ուտելիք պատրաստելիս պաշտպանում էին վառվելուց, ինչպես նաև գլադիատորական մարտերի ժամանակ: Կանայք ձեռնոց էին հագնում` նախօրոք ձեռքերին մեղր և անուշաբույր յուղեր քսելով: Միջնադարում ձեռնոցների արտաքին տեսքն ու ֆունկցիաները փոփոխվեցին: Թաթմանների նման ձեռնոցները օգտագործվում էին գյուղացիների, որսորդների և զինվորների կողմից: Դրանք պատրաստված էին եղնիկների, հորթերի կամ ոչխարների կաշվից: Մատներով ձեռնոցները  միայն հասարակության բարձր խավերի համար էին: Զինվորներին ձեռնոց էին նվիրում, երբ նրանք ասպետ էին դառնում, եպիսկոպոսներին, երբ նրանք մի աստիճան բարձրանում էին: Բոլորովին այլ դեր էին կատարում միջնադարյան ասպետների ձեռնոցները: Ձեռնոցով ապտակը մենամարտի մարտահրավերի նշան էր: Կնոջ կողմից նվիրված ձեռնոցը, ընդհակառակը, բարեգթության նշան էր: XII դարում Եվրոպայում (Իտալիայում և Ֆրանսիայում հատկապես) հայտնվեցին առաջին ձեռնոցային գործարանները, հետագայում նաև արդեն հայտնվեցին ձեռնոց կարող վարպետները, որոնց գործը շատ պատվաբեր էր համարվում: Ամեն մեկը չէր կարող այդ ժամանակ իրեն թույլ տալ ձեռնոց կրել, ուստի ձեռնոցները անցան շքեղության պարագաների շարքը: Ձեռնոցից կարելի էր դատել դրա տիրոջ հասարարակական դիրքի և հարստության մասին: XV դարում տարածված էր ձեռնոցների վրա օծանելիք ցանել: XVI դարում ձեռնոցների էթիկետը բարդացավ: Տղամարդիկ ստիպված էին ձեռքսեղմումից առաջ հանել ձեռնոցը: Բացի այդ արգելվում էր եկեղեցում, թաղմանը և խրախճանքին  ձեռնոցով ներկայանել: 1566 թվականին Եղիսաբեթ I թագուհին Օքսֆորդի արարողությանը ներկայացավ կարճաթև զգեստով և մինչև արմունկները երկարությամբ ձեռնոցով, ինչը սկիզբ դրեց նորաձևության նոր միտումների: Տղամարդու ձեռնոցների նորաձևությանը պարտական են Նապոլեոն Բոնապարտին, ով համարում էր, որ դրանք տղամարդկություն են հաղորդում: 1806 թվականին նրա հավաքածուում  250 զույգ ձեռնոց կար: Այդ ժամանակ ընդունված էր, որ իսկական ջենթլմենը օրական վեց անգամ պարտավոր է փոխել ձեռնոցը: XX դարում Եվրոպայում նորաձև էին այծի կաշվից կարված ձեռնոցները տղամարդկանց  և խոզի կաշվից կարված ձեռնոցները կանանց համար:

 

Standard
Հայրենագիտությու, Uncategorized

Զատկական տոնի ժողովրդական ընկալումները

IMG_5570.JPG

Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում Հայաստան աշխարհում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:
Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.
-Շվոտը դուրս, մարտը` ներս:
Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ):
Մի ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)
Զատիկ բառը հատանել` Զատել կամ բաժանել կամ էլ անջատել բայից բխեցնելն է:
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:
Հետաքրքրական է զատիկ բառը ընծա կամ ձու, կամ էլ զոհ, պատարագ բառերի շարքում իբրև հոմանիշ ընդունելը:
Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է Ավետարանի հայերեն թարգմանությունում`  որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք: (Եբրայերեն` բասխ կամ բեսախ), որը նշանակում է ելք, անցք:

Հայերի մոտ Զատիկը մշտապես տոնվել է մեծ ճոխությամբ. Տոնական ուտեստներից մինչեւ հագուստ ու նվերներ կազմել են զատկական օրերի կարեւոր մասերը: Տոնի պատրաստությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան շաբաթ երեկոն: Տանտիկինները օրեր առաջ «ածիկ» են աճեցրել` տոնին ներկած ձվերը դրա մեջ դնելու նպատակով: Ածիկը ծլեցրած ցորենն է, որը  համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է, ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը եղել է համայնական մատաղը,  որ «ախառ» էր կոչվում ու համարվում էր տարվա ամենաթանկ մատաղը:  Ողջ գիշեր մատաղի եփման արարողությունը ուղեկցվել է զատկական խաղերով ու երգերով: Մեծ բախտավորություն է համարվել, երբ  այդ գիշեր տղա էր ծնվում. լուրն  արագորեն տարածվում էր, ու զատկական Կիրակին նորածնի ընտանիքի համար սովորականից ավելի մարդաշատ էր լինում:
Ի հիշատակ դրախտի Կենաց Ծառի` Զատկի առթիվ ընդունված է եղել տներում նաև Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարելը: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած  ճյուղեր են դրել երիտասարդները  և դրանց  վրա կախել են զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:
Տոնական սեղանը
Զատկական սեղանը պատկերացնել առանց ներկած ձվերի, թերևս անհնար է: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը  Քրիստոսի արյամբ գնվեց, և դրանով քարոզում ենք մեր փրկությունը: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ, երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Ձու ներկելու ամենատարածված գույնը կարմիրն է, բայց, ազգագրագետների վստահեցմամբ,  հնում հայերը ձվերը ներկել են «գարնան բոլոր գույներով»:
Զատկի տոնական սեղանին իրենց պատվավոր տեղն ունեն նաև բրնձով, չամիչով ու չրերով  փլավը,  ձուկը, գինին ու  կանաչեղենը:  Այդ ցանկում կարեւոր է նաեւ տոնական գաթան, որը խորհրդանշում է արեւը:
Խաղաշատ Զատիկ
Սուրբ Զատիկն անհնար է պատկերացնել առանց ձվախաղերի, որոնք տարբեր են եղել հայոց տարբեր գավառներում, բայց ընդհանուր առմամբ առանձնացվում են հետևյալ ամենատարածվածները.
1. Խաղում են երկուսով: Որոշում են, թե ով է առաջինը խփելու, եւ որոշյալը խփում է խաղընկերոջ բռան մեջ գտնվող ձվի երևացող սուր գագաթին: Եթե առաջին հարվածից ջարդվում է խփվող ձուն` խաղընկերն իրավունք ունի մրցելու նաև ձվի բութ գագաթով: Եթե ջարդվում է նաև երկրորդ գագաթը, ապա ջարդված ձուն տրվում է խփողին: Եթե խփողը ձուն ջարդում է, ապա նա ջարդված ձվի տիրոջից ստանում է մի ամբողջական, չխփված ձու: Եթե ջարդվում է  խփողի ձուն, ապա նա պարտված կողմն է եւ անիջապես խաղընկերոջն է հանձնում իր ջարդված ձուն կամ, ըստ պայմանավորվածության, մեկ ամբողջական չջարդած ձու:
2.  Մի քանի մարդկանցից բաղկացած խումբը միմյանց ետեւից գլորում են իրենց ձվերը թեքության վրա եւ ջանում, որ այն դիպչի իրենից առաջ գլորածներից որեւէ մեկի ձվին: Այդ դեպքում նա տիրանում էր մինչ այդ գլորված բոլոր ձվերին: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
3. Մի քանի հոգի միաժամանակ, նույն գծից թեքության վրա գլորում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի արագ եւ երկար է գնում` նա շահում է բոլոր գլորած ձվերը: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
4. Մի քանի  հոգի միաժամանակ, հրահանգով պտտեցնում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի երկար պտտվի, նա շահում է բոլոր պտվվող ձվերը:
Ժողովուրդն ասում է
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Կարմիր ձուն Զատկին կսազե:
Կարմիր ձու տուր, կամիր օր տամ:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հենց սովածանան, Զատկի փլավը միտքը կբերեն:
Պաս չբռնողը զատկի համը չի գիտենա:
Աղտոտ մարդը զատկին էլ աղտոտ կլինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծող ձմեռնե կելնի զատիկ:
Զատիկն ասել ա` հենց գամ արմանա, հենց գնամ` զարմանա:
Զատիկն եկավ, չունի կապա, ով նվիրի ինձ մի կապա, նրան ասեմ` Հաջի պապա:

Ֆիլմը դիտել այստեղ

Օգտագործված գրականություն` Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոները», Եր., 2005

Standard
Հայրենագիտությու, Uncategorized

Ծաղկազարդ կամ Ծառզարդար

Ծաղկազարդի_ժամանակ_բաժանվող_ճյուղեր_01

Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին մարտի 25-ին նշում է Ծաղկազարդի տոնը:
Ծաղկազարդը գարնան սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է: Այն նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ Մեծ Պահքի նախավերջին կիրակի օրը: Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, երբ նրան դիմավորում են ձիթենու ոստերով:
Ժողովրդական սովորույթներով՝  Ծաղկազարդը խորհրդանշել է բնության գարնանային զարթոնք. հեթանոսական շրջանում այս օրերին է եղել Ատիս, Արա, մյուս գարնանային աստվածների տոները: Հնավանդ սովորույթներով՝ հայոց լեռնաշխարհի տարբեր անկյուններում ճոճանակի վրա ճոճել են չամուսնացած աղջիկներին՝ համոզելով, որ ասեն սիրեցյալների անունները, մոմերով ու մրգերով ծառ են զարդարել: Սիրահարված պատանիներն իրենց ընտրյալներին նվիրել են զարդարուն մոմի վրա անցկացրած արծաթե մատանի, և այս փոքրիկ ծիսակարգով իրենք նշանված են համարվել: Նորահարսերն այցելել են ծնողներին: Երեխաները՝ ուռենու ճյուղերը ձեռքներին, երգերով շրջել են տնետուն ու հավաքել ձվեր, որ պիտի մեկ շաբաթ անց կարմիր ներկվեին:
Տոնը հայտնի է նաև որպես Ծառզարդար, որը դարձյալ գարնան գալն է խորհրդանշում:
Ծաղկազարդի նախօրեին բացվում են եկեղեցիների խորանի վարագույրները, իսկ բուն տոնին կատարվում է պատարագ` բաց վարագույրներով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ուռենու, ձիթենու ոստերը և բաժանվում հավատացյալներին: Օրհնված ճյուղերը համարվում էին չարխափան: Այս ճյուղերով խփում էին անասուններին, որ չար աչքից հեռու լինեին, կախում էին խնոցուց, որ կաթը յուղոտ լիներ, կախում էին տան պատերից, որպեսզի տնեցիք հաջողակ լինեին: Նաև հարվածում էին միմյանց` ասելով. «Մեջքը տեղը, կամքը տեղը»:
Մարդիկ այդ առիթով զարդարում էին իրենց տները, բակերը ուռենու կամ ձիթենու օրհնված ճյուղերով, և պահում էին դրանք փոթորկից, բքից պաշտպանվելու համար, հետո այրում էին և մոխիրը շաղ տալիս քամուն՝ փորձանքից զերծ մնալու նպատակով: Ժողովուրդն օրհնված ճյուղերում տեսնում էր խորհրդավոր ուժ, որի օգնությամբ կարող էր դիմակայել բնության արհավիրքներին: Հնում եկեղեցիներին մոտ գտնվող ծառերը գունավոր ժապավեններով զարդարելու և ճյուղերին մրգեր կախելու սովորույթ կար, որը պտղաբերության գաղափարի հետ էր կապվում: Ծաղկազարդը երիտասարդների տոն է: Այդ մասին են վկայում կատարվող ծեսերը: Այդ օրը տղաները և աղջիկները հագնում են իրենց գեղեցիկ զգեստները: Երիտասարդ տղաները արմատախիլ էին անում ուռենի, և ճյուղերը զարդարում գունավոր կտորներով, որ այն տանեն իրենց սիրելիին: Այսօր էլ որոշ սովորույթներ պահպանվել են
Որն է սովորույթի էությունը: Կեսգիշերին պատանիները շտապում էին եկեղեցի, և նա, ով առաջինն էր հասնում, հնչեցնում էր զանգը, իսկ մյուսները գնում էին քահանային արթնացնելու: Իսկ առավոտյան՝ ծառերն օրհնելուց հետո, մարդիկ՝ հիմնականում երիտասարդները, մեկական ճյուղ պոկելով, տանում էին այն տուն, տնկում հողի մեջ կամ կախում առաստաղին: Այդ երեկոյան հաճախ էր նորանշանակ զույգերի նշանադրություն կատարվում: Այս ամենն ուղեկցվում էր ժողովրդական երգ ու պարով: Այս սովորույթը կապվում է տոնի գաղափարի՝ բնության զարթոնքի հետ: Ծաղկազարդին, չնայած նրան, որ պահքի շրջան է, քաղցրավենիք և համեղ ուտեստներ են պատրաստվում:

Ծաղկազարդի խոհանոց

Ոսպով շորվո
Ոսպը ընտրում են, լվանում, սովորական ջրում եփում՝ ավելացնելով աղ ու մանրացրած կարտոֆիլ: Ձեթով սոխառած են անում, լցնում ապուրի վրա, լավ եփելուց հետո համեմում են չորացրած կանաչիով: Ուտում են սառը՝ նախապես համեմելով քացախով:
Աղամաղ
Սմբուկի կանաչ գլխիկը, որ ժամանակին չորացված է, լավ եփում են, վրան ձեթով սոխառած լցնում, աղ, պղպեղ անում եւ վերջ:
Ծաղկազարդի բաղարջ
Բարձր կարգի  ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով եւ գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով, թողնել հանգստանալ 15-20 րոպե: Ապա խմորի որեւէ հատվածում դնել փայտե խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել, թխել:
Օձի թթու
Վերցնել 1 կգ հատիկավոր ձավար, 0,5 կգ միս, 1 լիտր թթվաջուր, 2 գլուխ սոխ և 200 գ կենդանական ծագմամբ յուղ: Թթվաջուրը լցնել լվացած ձավարի ու մսի վրա և եփել մարմանդ կրակի վրա: Վերջում ավելացնել նշված յուղով ու մանր կտրտած սոխով պատրաստված սոխառածն ու խառնել: 
Մատուցել տաք վիճակում` ծեծած սխտորի հետ: Հատուկ օրերին եփած այս կերակուրը տանտիկինները սեղանին են դրել` ասելով. «Ով այն ուտի` օձը նրան չի խայթի»:…
Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում` կանաչի հավաքելու: Տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին:
Հում կանաչեղենից կարևորագույնը աղբյուրների մոտ աճած դաղձն էր, շատերն էլ եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և բաժանում որպես մատաղ:
Այդ օրը հատկապես բանջար (եղինջ) են եփել, որպեսզի նրա ծակող զորությունը վերանա, քանզի հավատացած էին, թե Հիսուսին բանջարով են ծեծել:

Ֆիլմը` այստեղ

Standard
Հայրենագիտությու, Uncategorized

ԳԱՌՆԻԻ ԿԻՐՃ

 

Գառնու ձորը ձգվում է Ազատ գետի և Ազատի վտակ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը:

Գառնիի կիրճ1.jpg

Շատ գեղեցիկ է Ազատ գետը, որը հանդիսանում է Արաքսի ձախ վտակը: Երկարությունը 55կմ է: Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերից և անցնում է Խոսրովի անտառով: Արգելոցի տարածքով հոսող հատվածը անվանում են նաև Միլի գետ: Ազատ գետը, Գառնի գյուղի մոտ` աջից ընդունելով Գողթ վտակը, մտնում է Գառնի ձոր: Ձորի այդ տեղամասը անվանում են նաև Ազատ գետի կիրճ:

քարերի սիմֆոնիա.jpg

Ստորին հոսանքում գետը դուրս է գալիս Արարատյան դաշտ: Ունի մեծ անկում և քարքարոտ հուն: Ազատը հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով: Հորդանում է ապրիլ-հունիս ամիսներին: Հորդառատ օրերին կարելի է լսել, թե ինչպես են ջրերը հատակից պոկում քարերն ու խփում իրար:

Գառնիի կիրճ.jpg

 Միաթռիչք կամուրջ Ազատ գետի վրա

Գառնի գյուղի մոտ` Ազատ գետի վրա, գտնվում է XIII դ. միաթռիչք կամուրջը:

Ձորի գլխավերևում են գտնվում Գառնիի տաճարը և Հավուց Թառ վանքային համալիրը:

կամուրջ Գառնիի կիրճում, 11-րդ դ.jpg

Գառնի տաճարի կողմից նայելով կարելի է նկատել, որ Ազատ և Գողթ գետերի միաձուլումից առաջացած ժայռեղեն թերակղզին նմանվում է կիթառի:

Ջութակասար.jpg

Standard
Հայրենագիտությու, Uncategorized

Գառնի

Картинки по запросу գառնի

Հայաստանի հնագույն բնակավայրերից է. որպես բնակավայր հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 2166 թվականին։ Ըստ կիսաավանդական պատմության՝ կառուցվել է մ. թ. ավելի քան 2000 տարի առաջ։ Խորենացին նրա կառուցումը վերագրում է Հայկ Նահապետի ծոռ Գեղամին։ Իբր վերջինիս թոռան՝ Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի։ Առաջին անգամ հիշատակում է հռոմեական պատմագիր Տակիտոսը՝ Գորնեա անունով։ Հայկական աղբյուրները հիշատակում են նաև Գեղամի բերդ, Գեղամի դաստակերտ անուններով։ Հավանաբար հիմնադրվել է մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Մ.թ.ա. առաջին դարի կեսերին գյուղն ավերվել է հռոմեական զորքերի կողմից, նորից վերականգնվել Տրդատ Ա- ի օրոք՝ հավանաբար 77 թ.։ Արտաշիսյանների և Արշակունիների օրոք եղել է զորակայան, ամառանոց, եպիսկոպոսանիստ։ Ամրոցը արաբական նվաճումների ժամանակ ավերվելուց հետո նորից վերականգնվել է Աշոտ Բ -ի օրոք, իսկ դրան կից ավանը ոչ միայն շարունակում էր պահպանել իր գոյությունը, այլև 10-րդ դարից համարվում էր գյուղաքաղաք։ Գառնիում հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան բնակավայրեր, ուշ բրոնզեդարյան դամբարաններ, հնագիտական զանազան նյութեր, Արգիշտի թագավորի մի սեպագիր արձանագրություն և այլն[2]։

Standard
Հայրենագիտությու

Տարբեր ազգերի տարբեր սովորույթներ

Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորույթը, որը մեզ  կարող է տարօրինակ թվալ, և մեր անտեղյակության պատճառով կարող ենք վիրավորել ինչ-որ մեկին և անհարմար դրության մեջ ընկնել: Անհարմարություններից խուսափելու համար ծանոթանանք տարբեր ազգերի տարբեր սովորույթներին:
Նորվեգիայում ընդունված չէ տրանսպորտում տեղը զիջել տարեցներին, նրանք կարծում են, թե  դրանով դու ընդգծում ես քո ֆիզիկական առավելությունը:
Չինաստանում չի կարելի հյուր գնալիս ծաղկեփունջ նվիրել տանտիկնոջը, դա նշանակում է, որ նրա տունը հասարակ է ու տգեղ, և դրանով փորձում ես մթնոլորտը փոխել:
Ֆինլանդիայում չի կարելի ընդհանուրի մեջ հաճոյախոսել ինչ-որ մեկին. դա վիրավորական է մյուսների համար:
Չինացիների մոտ սովորություն է  ճպճպացնելով ուտելը, որով  տպավորություն է ստեղծվում, որը ճաշը շատ համեղ է քեզ դուր է եկել:
Հարավային Կորեայում հաց ուտելիս, եթե աչքերից արցունք է թափվում, ամենալավ հաճոյախոսությունն է խոհարարին:
Հնդկաստանում ընտանեկան միջավայրում չի կարելի նվերի համար շնորհակալություն հայտնել միմյանց: Եթե ընտանիքի անդամներից մեկը նվեր է ստանում մյուսից, պետք է ասի. «Ինչ գեղեցիկ է»,  «Շատ էի ուզում այս իրը ունենալ» կամ «Վաղուց  եմ երազել սրա մասին», բայց ոչ մի դեպքում չի կարելի ասել «Շնորհակալություն»:
Չինաստանում չեն ընդունում 4 թիվը, այդ թիվը, ըստ չինացիների, մահվան խորհրդանիշ է: Նույնիսկ հյուրանոցների համարներում չկա այդ թիվը, այսպես` 1 2 3 5:
Հունաստանում հյուր գնալու ժամանակ չարժե գովաբանել այդ տան որևէ իր` ծաղկաման, նկար, այլապես տանտերը ստիպված կլինի այդ իրը նվիրել քեզ:
Շարունակելի…
Ռուսերենից թարգմանությունը` Գոհար Գաբրիելյանի, քոլեջ, 3-րդ կուրս:

Standard
Հայրենագիտությու, Uncategorized

Հայկական ծիսական տիկնիկներ, Ասիլ-Վասիլ

 

gingerbread_cookiesՀայաստանում հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ մարդակերպ և կենդանակերպ տիկնիկներ, որոնք դարեր շարունակ օգտագործվել ենծիսական արարողությունների ժամանակ: Մեր ժողովուրդն ունեցել է բազմաթիվ այլ տիկնիկներ, որոնք ժամանակին զուգահեռ դուրս են մղվել մեր կենցաղից, քանի որ մոռացության են մատնվել ծիսական տիկնիկին  ուղեկցեղ հավատալիքները և ծիսական արարողությունները:
Սովորաբար տիկնիկ պատրաստել են կանայք, օգտագործելով ամենատարբեր նյութեր` հիմնականում փայտ, թելեր, կավ, մետաղ, կաշի, մորթի, մազ, խմոր:
Յուրահատուկ նշանակություն ունեին խմորից պատրաստված տիկնիկները` ԱսիլիկՎասիլիկները (այլ անվանումները` ԱսիլՎասիլԱսիլԲասիլՎասիլիկՏիկինԽրձիկ և այլն): Ծիսական այս տիկնիկները թխվում էին Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու և բարիք ապահովելու նպատակով: Ասիլիկ-Վասիլիկների թխմամբ կարծես ավարտվում էր  տոնի ամենակարևոր բաղադրիչի` ծիսական Տարեհացի պատրաստումը: Ասիլիկ-Վասիլիկները տարբեր կերպարանք էին ստանում`կախված նրանից, թե ում կամ ինչ համար էին գուշակություններ անելու տվյալ տիկնիկի միջոցով: Վասիլիկները կարող էին լինել մարդու, կենդանու, քսակի տեսքով: Ծիսական  Տարեհացի (ԿրկենիԴովլաթԿրկենիԿլոճՓուռնիկ և այլն) խմորից մի կտոր էին պոկում, նրան տալիս էին համապատասխան տեսքը`զարդարելով չամիչով, ընկույզով և շաղախելով ձվով, որպեսզի գեղեցիկ լինեին: Թխելիս տիկնիկի ձեռքերը խաչում էին կրծքին:  Աղջիկ տիկնիկներին գլխի հարդարանք էին սարքում և երկար շոր` կրկին խմորից: Տղամարդկանց և պատանիների համար ևս պատրաստում էին Վասիլիկներ: Տղա տիկնիկները պիտի պարտադիր գոտի  ունենային: Երբեմն պատրաստում էին նաև նորածնի տեսքով Վասիլիկներ: Գուշակություն անում էին ըստ տիկնիկի փքվելու աստիճանի` եթե փքվեր, հաջողության նշան էր, եթե սմքեր`հակառակը: օրինակ, եթե կին Վասիլիկի թխման ընթացքում տիկնիկի փորի մասը ուռչեր,ապա գալիք տարում տանը երեխա էր ծնվելու: Բազմաթիվ էին Վասիլիկների հետ կապված հավատալիքները: Թխելուց հետո երբեմն նրանց բաժանում էին: Առանձին շրջաններում կային Վասիլիկներ ուտելու առանձին օրեր` Զատիկի երեկոյան: Սիսիանում թխում էին միայն տղա տիկնիկներ և գիշերը դնում էին տան տանիքին:
Տիկնիկի սեռը, պատրաստման ժամանակը, ուտելու ընթացքը, գուշակություններն ու այլ ծիսական գործողությունները խորհրդանշում էին բերք ու բարիքը, կանանց պտղաբերությունը և այլն:

Standard