Պատմություն

Առաջադրանք, 8-րդ դասարան, մայիսի 8-15-ը

Վերլուծություն

Այս հոդվածից ես հասկացա, որ այդ դարաշրջանում մեծ վերելք է ապրել հայ մշակույթը՝ իմ կարծիքով հատկապես դպրոցը։ Այդ դարաշրջանում իրականից դպրոցը մեծ դեր է խաղացել հայերի կյանքում, ինչպես և հիմա է խաղում։ Առանց դպրոցի մարդիկ չէին ունենա ուսում, իսկ հատկապես 19-20դդ շատ հարկավոր էր սովորել հայոց այբուբենը, ստանալ լավ կրթություն։ Եվ հիմա էլ կրթությունը անհրաժեշտ է բոլորին։ Դպրոցից բացի մեծ վերելք է ապրել պատմագրությունը։ Դպրոցը և պատմագրությունը իրար հետ շատ են կապված։ Եթե պատմագիրները չունենային կրթություն պատմագրություն չէին կարող անել։ Զարգացան նաև արվեստը և ճարտարապետությունը։ Ինչպես որ առաջ էր արվեստը մեծ դեր խաղում ժողովրդի կյանքում, այնպես էլ հիմա բան չի փոխվել։ Բոլորիս կյանքում արվեստը և ճարտարապետությունը մեծ դեր են խաղում։

Կրթական համակարգը

Մշակույթի կարեւոր ոլորտներից է դպրոցը: Վերընթաց ուղի մտավ կրթական գործը, ինչի համար բարենպաստ հողստեղծեց մի շարք նշանավոր հայկական միջնակարգ դպրոցների բացումը:

1799թ. Զմյուռնիայում բացվեց Մեսրոպյան վարժարանը:

1810 թ, վաճառական Նիկողայոս Աղաբաբյանը Աստրախանում հիմնադրում է Աղաբաբյան դպրոցը: Թեև դպրոցը պահվումէր հայերի միջոցներով, բայց 1822 թ. այն անցավ իշխանությունների տնօրինության ներքո: Սովորողները գլխավորապեսհայ երեխաներ էին, բայց դասավանդումր կատարվում էր հիմնականում ռուսերեն: Դպրոցի բացման առաջին տարիներից,ավելի քան մեկ տասնամյակ, այստեղ արդյունավետ գործունեություն է ծավալել անվանի մանկավարժ ՍերովբեՊատկանյանը:

Պատմագիտությունը

Բարձր զարգացման հասան հայագիտությունն ու պատմագրությունը: Հայագիտական եւ պատմագիտական արժեքավորաշխատություններ հրատարակեցին Մաղաքիա Օրմանյանը, Քերովբե Պատկանյանը, Ալեքսանդր Երիցյանը, ՄկրտիչԷմինը, Լեոն, Ղեւոնդ Ալիշանը, Նիկողայոս Ադոնցը եւ ուրիշներ:

Մ. Օրմանյանի հրատարակած բազմաթիվ աշխատություններից են «Հայոց եկեղեցին», եռահատոր «Ազգապատումը»: Նաիրավացիորեն գտնում էր, որ հայոց եկեղեցին ազգային բնույթ ունի, եւ որ հայ եկեղեցու եւ ազգի պատմությունը կազմում ենմիասնություն: Լեոն հրատարակեց մեծաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ: Ն. Ադոնցի «ՀայաստանըՀուստինիանոսի դարաշրջանում» մեծարժեք աշխատությունը համակողմանիորեն ներկայացնում է միջնադարյանՀայաստանը:

Պատմագիտությունը նախապես կրել է նկարագրական բնույթ: XIX դարից սկսվել է սոցիալ-տնտեսական հարցերիուսումնասիրությունը, և պատմագիտությունը դարձել է հասարակության կյանքը հետազոտող գիտություն: Նրա գլխավորխնդիրներից է հասարակության ստույգ պատմության ուսումնասիրությունը՝ իր հաջորդականության մեջ:Պատմագիտությունը հենվում է հասարակության զարգացման ընթացքն արտացոլող անցյալի ու ներկայի փաստերի վրա.դրանց հավաքումը, համակարգումը, համադրումը և վերլուծությունը պատմագիտության հիմքն է:

Հովսեփ Գաթրճյանն աչքի ընկավ դասական հայերենին նվիրված լեզվաբանական արժեքավոր հետազոտություններով: Նանաև առաջինն էր, որ շարադրեց և 1849-1852 թթ. հրատարակեց համաշխարհային պատմության երկհատոր մի ձեռնարկ: XIX դ. հայագիտությունն առավել խոշոր հաջողությունների է հասնում Ֆրանսիայում: Ասպարեզ են մտնում ականավորգիտնականներ էդուարդ Դյուլորիեն, Վիկտոր Լանդլուան և Մարի Բրոսսևն, ընդ որում վերջինս տեղափոխվում էՌուսաստան և արդյունավետ գործունեություն ծավալում Հայոց և վրաց պատմության հետազոտության ու բանասիրությանբնագավառում: XIX դ. վերջին փորձեր արվեցին Հայաստանի պատմության ամբողջական պատկերը ներկայացնելուուղղությամբ: Ստեփան Պալասանյանի «Պատմություն Հայոց. սկզբից մինչև մեր օրերը» աշխատությունը, որն առաջինանգամ լույս տեսավ 1890 թ, և երկար տարիներ հաջողությամբ ծառայեց որպես ուսումնական ձեռնարկ: ԱնտոնԳարադաշյանը իր քառահատոր «Քննական պատմություն հայոց» աշխատությամբ վերլուծում էր հայոց պատմությանընթացքր՝ վաղնջական ժամանակներից մինչև V դարի վերջերը նա հայ քննական պատմագիտության հիմնադիրն է:Ականավոր հայագետներ Բարսեղ Սարգիսյանը և Կարապետ Տեր-Մկրտչյանը շարադրեցին միջնադարյան հայաղանդավորական շարժումներին նվիրված արժեքավոր ուսումնասիրություններ: XIX               դ. երկրորդ կեսինհայագիտության ասպարեզում աչքի ընկնող աշխատանքներ են կատարվում Ռուսաստանում և Եվրոպայիհամալսարանական կենտրոններում: Հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանության, հայ ազգագրության ևհավատալիքների հետազոտության առումով նշանակալից էր Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Մկրտիչ Էմինի դերը: Նրասաներից՝ Քերովբե Պատկանյանը արդյունավետ գործունեություն ծավալեց Ս. Պետերբուրդի համալսարանում և հանդեսեկավ հին շրջանի պատմությանը, լեզվին ու մատենագրությանը նվիրված մեծարժեք ուսումնասիրություններով: Լազարյանճեմարանում Մկրտիչ Էմինի գործը շարունակեց նրա մյուս աշակերտը՝ Գրիգոր Խալաթյանցը: Իր ամբողջ կյանքում երբեքՀայաստանը չտեսած՝ նրա կերպարի կերտմանը նվիրվեց անվանի բանաստեղծ և խոշոր Հայագետ-պատմաբան ՂևոնդԱլիշանը: Առանձնապես նշանավոր են միջնադարյան Հայաստանի առանձին նահանգներին («Շիրակ», «Այրարատ», «Սիսական») վերաբերող նրա բազմահատոր աշխատությունները: Կյանքի վերջին տարիներին Ալիշանըհրատարակության պատրաստեց «Հայապատում» երկհատոր ծավալուն աշխատությունը, որը խոշոր ներդրում է Հայմիջնադարյան պատմագրության հետազոտության բնագավառում:

XX          դ. սկզբին հայ պատմագիտությունը հասավ նոր հաջողությունների. ստեղծվեցին տեսական բարձր մակարդակովու վերլուծական ուղղվածությամբ աչքի ընկնող բազմաթիվ աշխատություններ: Միջնադարյան Հայաստանի պատմությաննու հայ բանասիրությանը նվիրված կոթողային աշխատություններ գրեց Ս. Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորՆիկողայոս Ադոնցը՝ ականավոր կովկասագետ հայագետ Նիկողայոս Մառի սանը: 1908 թ, նա ռուսերեն լույս րնծայեցհայագիտության գլուխգործոցներից մեկը՝ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատությունը: Այդհիմնարար հետազոտության մեջ հեղինակն անդրադարձել է Հայաստանում ավատատիրության պատմությանհիմնահարցերին, երկրի պատմական աշխարհագրությանր, հայ-բյուզանդական հարաբերություններին 1920 թ. հետոԱդոնցն ապրում և ստեղծագործում էր Լոնդոնում, Փարիզում, ապա Բրյուսելում: Իր աշխատությունները տպագրել էմիջազգային հեղինակավոր հանդեսներում:

Լեոն (Առաքել Բաբախանյան) թողել է պատմագիտական, գրականագիտական և հրապարակախոսական մեծածավալժառանգություն, գրել է նաև գեղարվեստական արժեքավոր գործեր: Պատմաբանը անդրադարձել է XIX դ. հայհասարակական- քաղաքական պատմությանը, բազմիցս մեկնաբանել է (որոշ դեպքերում նաև սխալ դիրքերից) հայկականհարցը, հեղինակել է հայ մշակույթի պատմությունը լուսաբանող մի շարք աշխատություններ: XX դ. սկզբին նա ծրագրել էրշարադրել Հայաստանի ամբողջական պատմությունր, սակայն չհասցրեց լիովին իրականացնել իր մտահղացումր:Կենդանության տարիներին Լեոն տպագրեց իր «Հայոց պատմություն» կոթողային աշխատության միայն առաջին հատորը,  իսկ հաջորդ երկու հատորները լույս տեսան նրա մահից հետո 1912-1927 թթ. հրատարակվում է Կ. Պոլսի նախկինպատրիարք Մաղաքիա Օրմանյանի «Ազգապատում» եռահատոր աշխատությունը, որը ներկայացնում է Հայոց եկեղեցուպատմությունը սկզբից մինչև XX դ. սկզբները: Եկեղեցու պատմությունը դիտարկելով որպես հայոց պատմության առանցք՝գիտնականը հանգամանորեն լուսաբանել է կաթողիկոսական աթոռների, աղանդավորական շարժումների, քաղաքականկարևոր անցուդարձերի պատմությունը:

Դարասկզբին իր գիտական գործունեությամբ աչքի ընկավ նաև Գարեգին Հովսեփյանը, որը մի շարք աշխատություններնվիրեց հայ միջնադարյան մշակույթի, հատկապես մանրանկարչության, գրչության արվեստի, հնագրության,ճարտարապետության և շինարարական արվեստի հետազոտությանը: Ավելի ուշ լույս տեսավ գիտնականի գլուխգործոցը՝«Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ» եռահատոր աշխատությունը:

Արվեստ և ճարտարապետություն

19-րդ դարի 70-ական թվականներին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են արժեքավոր իրեր, որոնքպատկանում են ուշ բրոնզե դարի և վաղ երկաթե դարի ժամանակաշրջանին։ Հայտնաբերված իրերի մի մասը ժամանակինտեղափոխվել են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թբիլիսիի, Բաքվի, Երևանի թանգարաններ, իսկ մի մասն Էլցուցադրվում է Դիլիջանի երկրագիտական թանգարանում։ Դիլիջանի մշակույթը հատկապես ճարտարապետությունըբարձր զարգացման է հասնում միջին դարերում: 10-13-րդ դարերում կառուցվել են Հաղարծնի եւ Գոշի վանքայինհամալիրները, որոնք կարեւոր տեղ են գրավում միջնադարյան հայ ճարտարապետական արվեստում: Նշվածհամալիրները եղել են նաեւ մշակութային կենտրոններ: Այդ նույն ժամանակահատվածի կարեւոր կառույցներից են նաեւՋուխտակ վանքերը եւ Մաթոսավանքը:
Նոր ժամանակներում մշակութային կյանքի զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում 19-րդ դարի 2-րդկեսին եւ 20-րդ դարի սկզբին կապված տնտեսության աշխուժացման հետ: 1868. բացվում է առաջին դպրոցը (ներկայում թիվ 1 միջնակարգ դպրոցը): Քիչ անց դպրոց է բացվում Պողոսքիլիսա գյուղում (Շամախյան թաղամաս): 1908թ. բացվում էառաջին գրադարանը (ներկայումս Ղ. Աղայանի անվան գրադարանը):
19-րդ դարի վերջին կազմակերպվում են սիրողական թատերախմբեր: 19-րդ դարի 2-րդ կեսին, երբ ավելի է մեծանումԴիլիջանի համբավը որպես առողջարանի‚ այստեղ սկսում են ստեղծվել զվարճության վայրեր: 1896-98 թթ. արդեն կայինակումբներ, քիչ ավելի ուշ կառուցվում է հայտնի Ռոտոնդան (ֆրանսերեն գմբեթավոր շենք): Այս բացօթյա թատրոնը եղել էոչ միայն դիլիջանցիների, այստեղ տեղակայված զորամասի ռուս զինվորականության, այլեւ ողջ Անդրկովկասի հայմտավորականության ամենասիրած վայրերից մեկը: 1900 թվականից Ռոտոնդան արդեն գործում էր եւ իր գոյությունըպահպանել է մինչեւ 1936 թվականը: Այնտեղ ելույթ են ունեցել հայ բեմարվեստի նշանավոր վարպետներ՝ Հ. Աբելյանը, Վ.Փափազյանը, Ա. Հրաչյանը եւ ուրիշներ: Ռոտոնդան ինչպես նաեւ շատ փայտաշեն կառույցներ չեն պահպանվելսողանքային երեւույթների հետեւանքով, որոնք այդքան տարածված են Դիլիջանում: Նշված ժամանակահատվածումնկատելի զարգացում է ապրում նաեւ ժողովրդական տների կառւոցման ճարտարապետությունը: Թիֆլիսի եւԱնդրկովկասի այլ բնակավայրերի հայ մեծահարուստները սկսեցին ամառանոցներ կառուցել Դիլիջանում: Նրանցամառանոցների ձեւի Դիլիջանի տնաշինական ավանդույթների եւ 19-րդ դարի 30-ական թվականներին այստեղներգաղթած ռուս աղանդավորականների՝ մալականների տների հարդարման որոշ էլեմենտների սինթեզի արդյունքումստեղծվեց ժողովրդակական տների կառուցման «դիլիջանյան ոճ», որին բնորոշ էր երկթեք կղմինդրածածկ տանիքը, լայնգեղեցիկ ձեւավորված փակ պատշգամբները եւ կրով սպիտակեցված պատերը: Այն արագորեն տարածվեց ողջ Աղստեւիհովտում եւ հրաշալիորեն ներդաշնակում էր քաղաքի կանաչ բնապատկերին:
19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին բնակավայրում զարգացած են եղել դարբնությունը, գորգագործությունը,ձեռարվեստը, փայտի գեղարվեստական մշակումը եւ այլ ժողովրդական արհեստներ: Կա ինքնատիպ դիլիջանյան կարպետտեսակը, որի նմուշներից պահվում են քաղաքի թանգարաններում: Այս դարաշրջանում հայտի են նաև ուրիշ շատ արվեստագետներ։

Standard
Պատմություն

Առաջադրանք, 8-րդ դասարան, մայիսի 1-7-ը

1. Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:

1917 թ. նոյեմբերի 16–ի հրամանով Կովկասյան ճակատում ստեղծվելու էր Հայկական
կորպուսը: Հրամանատար հաստատվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ կոմիսար՝ Դրոն: Կորպուսը բաղկացած էր երկու դիվիզիայից, յուրաքանչյուրում կար 4 գունդ: Հայկական կորպուսի զորամիավորների համալրման գլխավոր վայր դարձավ Երևանի նահանգը: Արևմտահայերից ձևավորվեց հայկական մյուս խոշոր զորամիավորը՝ դիվիզիան, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկ Օզանյանը:
Նրան շնորհվեց գեներալ–մայորի աստիճան: Հայկական այս դիվիզիան շուտով վերածվեց ավելի մեծ զորամիավորման և կոչվեց հատուկ հավաքական ջոկատ:

2. Նկարագրել Արամ Մանուկյանին, որպես քաղաքական գործիչ:

Հայոց ազգային խորհուրդը 1917 թ. դեկտեմբերի վերջերին Թիֆլիսից Երևան գործուղեց Արամ Մանուկյանին՝ օժտելով նրան արտակարգ լիազորություններով:
Արամի առաջնահերթ խնդիրն էր կարգուկանոն հաստատել նահանգում և աջակցել
ազգային զորամասերի կազմավորմանը: Ես կարծում եմ, որ Արամ Մանուկյանը վստահված և պատասխանատու անձ էր, եթե նրան այդպիսի բան էին վստահել:

3. Վերլուծել Այսրկովկասում իշխանության համար մղվող պայքարը:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո պայքար էր գնում իշխանության համար և, քանի որ վրացիների ու թաթարների շահերը համընկնում էին նրանք կազմեցին դաշինք և փորձում էին անել ամեն բան, որպեսզի հայերը իրենց հողում չստեղծեն ընդարձակ և անկախ Հայաստան: Սակայն նրանք բախվեցին և՛ հայ ազգային ուժերին հետ, և՛ հայ բոլշևիկ Ս. Շահումյանի հետ: Շահումյանը և նրա կողմնակիցները խնդիր էին դրել գրավելու իշխանությունը նաև երկրամասի կենտրոն Թիֆլիսում: Ս. Շահումյանի գլխավորությամբ ստեղծված խորհրդային իշխանությունը հայտնի
էր նաև Բաքվի կոմունա անունով: Բաքվի Հայոց ազգային խորհրդի ջանքերով ստեծվել էր Հայկական կորպուսի 15–հազարանոց զինուժ: Երկաթուղու շրջափակման
պատճառով այն միավորվեց կոմունայի զորքի հետ՝ կազմելով նրա մեծ մասը: Հայկական զորամասերի շնորհիվ էր, որ թուրքերը մինչև 1918 թ. սեպտեմբերի կեսերը չէին կարողանում գրավել Բաքուն:

4. Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:

Անդրկովկասի Սեյմը չէր ճանաչել Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագիրը, այդ պատճառով որոշեց Թուրքիայի հետ առանձին հաշտության բանակցություններ վարել: Թուրքերը պահանջում էին՝ ճանաչել Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը և անկախ հռչակել Անդրկովկասը: Այդ իրավիճակում Սեյմն ընդհատեց բանակցությունները և ապրիլի1–ին երկրամասը հայտարարեց ռազմական դրության
մեջ: Փաստացի դա նշանակում էր պատերազմի հայտարարում Թուրքիային: Ռազմաքաղաքական այդ դժվարին վիճակում Ալեքսանդրապոլում 1918 թ. ապրիլի
6–8–ը տեղի ունեցավ հայ ազգային–քաղաքական կազմակերպությունների խորհրդակցություն: Մասնակիցների մեծամասնությունը հանդես եկավ Անդրկովկասն
անհապաղ անկախ հռչակելու թուրքական պահանջի դեմ: Որոշվեց ուժերը համախմբել ճակատը պահելու համար: Սակայն Սեյմը, ի դեմս վրաց–թաթարական
մեծամասնության, 1918 թ. ապրիլի 9–ին հայտարարեց Ռուսաստանից երկրամասի անջատման ու անկախության հռչակման մասին: Ստեղծվեց Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը (ԱԺԴՀ):

Առաջադրանք 2

Մայիսյան փառահեղ հերոսամարտը

1. Փաստերով հիմնավորել՝ երիտթուրքերը շարունակում են պանթուրքական ծրագիրը:

Այո, երիտթուրքերը շարունակում էին պանթուրքական ծրագիրը, քանի որ իրադարձությունները պարզ ցույց են տալիս դա: Սկզբում պատերազմում էին Անդրկովկասի հետ, իսկ հետո այնպես արեցին, որ այդ պայքարը վերացվեց հայ-թուրքական պատերազմի և թուրքերը կրկին սկսեցին իրենց փորձերը տարածքներ գրավելու համար:

2. Հիմնավորել Առաջին Աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բնույթ:

Այո, Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բույթ, քանի որ միայն թուրքերի և հայերի պայքարն էր երևում, նրանց տարածքային խնդիրները, գրավվումներն ու դիմադրությունները:

3. Պատմել Ալեքսանդրապոլի գրավվման, Ջավախքի, Շիրակի դիմադրության նշանակման մասին:

1918 թվականի ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրությանն հանձնվեց թուրքերին: Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական
կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել
երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը: Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ,
ապա Արաքս գետով մինչև Մարգարա: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում:
Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ
չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6–ը: Թուրք– հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ
և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածի լեռնազանգվածը քրդերից
ու թաթարներից:

4. Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորության , ռազմական գործողությունների ընթացքի մասին:

Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը համախմբվեցին՝ թշնամու դեմ կռվելու համար: Մայիսի 19–ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը: Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում
այդ պահի դրությամբ կար մոտ 10 հազար մարտիկ: Նրանցից Սարդարապատի ուղղությամբ կռվում էր 5500–ը: Իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար
կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր: Մայիսի 21–ին՝ կատաղի մարտից հետո, հայկական ուժերը նահանջեցին`հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը: Թշնամուն հաղթելու, նրան վռնդելու համար կողք կողքի կանգնած էին
հայ զինվորականները, աշխարհազորայինները, կանայք ու պատանիները, հոգևորականները: Մայիսի 22– ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման:
Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր: Պատերազմի ճակատային այս հատվածում կռվող հայկական ուժերը միավորվեցին Սարդարապատի ջոկատի
մեջ՝ գնդապետ Դ. Բեկ–Փիրումյանի հրամանատարության ներքո: Սարդարապատի
ճակատամարտի օրերին` մայիսի 22–ից մինչև 28–ը, թշնամին կորցրեց 3500 սպանված և նահանջեց մոտ 60 կմ: Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը:

5. Նկարագրել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքի, արդյունքների մասին:

Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան: Նպատակն էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը: Մայիսի
23–ին գեներալ Սիլիկյանը Երևանյան զորախմբի ուժերից 5 հազար հոգու ուղարկեց
Բաշ Ապարանի ճակատ, որի հրամանատար նշանակվեց Դրոն: Նույն օրը հայկական
ուժերը տարան առաջին հաղթանակը: Նրանց հետ միասին թուրքերի դեմ քաջաբար կռվում էր նաև եզդիների ջոկատը: Կատաղի մարտերը Բաշ Ապարանի ճակատում շարունակվեցին մինչև մայիսի 29–ը: Ի վերջո հայկական ուժերը պարտության մատնեցին թշնամուն: Բաշ Ապարանի հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր:

Մայիսի 25–ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի ճակատը: Հայկական կողմն ուներ
7 հազար կռվող, իսկ թուրքերը՝ 10 հազար: Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհն՝ իր ջոկատով: Այդպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը: Աչքի ընկան
ճակատի հրամանատար գնդապետ Ա. Բեյ–Մամիկոնյանը, գնդապետ Ն. Ղորղանյանը
և հարյուրավոր քաջարի մարտիկներ: Թշնամին սկզբում նահանջեց, սակայն շուտով
հարձակման անցավ և մայիսի 30–ին գրավեց Ղարաքիլիսան: Ղարաքիլիսայի ճակատամարտը կարևոր նշանակություն ունեցավ: Թուրքերը մեծ կորուստներ ունեցան և չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ: Այս ճակատամարտը նույնպես ապացուցեց, որ բարձրացել է հայ ժողովրդի մարտական ոգին և դիմադրական ներուժը:

6. Փաստերով հիմնավորել մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:

Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրհազարավոր արևմտահայեր: Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին
աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի
Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:

Standard
Պատմություն, Uncategorized

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 23-30


Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին:

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:

1917թ․ փետրվարի վերջին տեղի ունեցող հեղափոխության շնորհիվ Ռուսաստանը բռնեց ժողովրդական կառավարության ձևավորման ուղին։ Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, այդ ալիքները հասան Հայաստան, բոլորը ողջունում էին հեղափոխությունը և պահանջում էին նոր իրավունքներ և օրենքներ։

  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:

Հայերը հույս ունեին, որ այդ շրջանում նրանք շատ բարելավումներ կունենան։ Ռուսաստանը որոշում կայացրեց, որ 1917թ․-ին ստեղծվի մի պետություն, որը կկոչվի Թուրքահայստան։ Օսմանյան կայսրությունում գտնվող բոլոր պետությունները միացան իրար և կազմեցին Թուրքահայաստան։

  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարները բովանդակությունը:

Երևանում 1917 թ. մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը:  Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ ընդունվեցին կարևոր որոշումներ:

  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:

Ռուսաստանի տարբեր երկրամասերումստեղծվում էին ազգային նոր մարմիններ, որոնք տնօրինում էին սեփական ժողովրդի տարաբնույթ խնդիրների լուծումը: Այդ գործընթացը դրսևորվեց նաև հայկական միջավայրում:

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

  •  Ներկայացնել Ռուսաստանում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :

Այսրկովկասի գրեթե բոլոր քաղաքական ուժերը դատապարտեցին բոլշևիկյան հեղաշրջումը: Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած իշխանափոխությամբ
երկրամասում առաջացավ իշխանական ճգնաժամ: Այն հաղթահարելու նպատակով
Թիֆլիսում 1917 թ. նոյեմբերին գումարվեց տեղի քաղաքական և ռազմական ուժերի
ներկայացուցիչների խորհրդակցություն: Արդյունքում՝ նոյեմբերի 15–ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, իսկ ԱՀԿ– ն լուծարվեց:

  •  Վերլուծել Երզնկայի զինադադարը:

Կտրուկ փոխվեց իրավիճակը նաև Կովկասյան ճակատում: Անդրկոմիսարիատը հաշտության բնակցություններ սկսեց Թուրքիայի հետ և 1917 թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրեց զինադադարի համաձայնագիր: Ռազմական գործողությունները դադարեցվում էին մինչև հաշտության պայմանագրի կնքումը:

  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:

Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917 թ. դեկտեմբերի 29– ին ընդունեց
«Թուրքահայաստանի մասին » հրովարտակը (դեկրետ): Դեռ նոյեմբերին ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում էին բոլշևիկներ Վահան Տերյանը, Սարգիս Լուկաշինը,
ՀՅԴ ներկայացուցիչ Ռոստոմը և ուրիշներ: Այդ հանձնաժողովն էլ կազմեց վերոհիշյալ
հրովարտակի նախագիծը: Այդ հրովարտակով բոլշևիկյան կառավարությունը
ճանաչում էր Արևմտյան Հայաստանում հայերի ինքնորոշման իրավունքը: Առաջարկում էր դուրս բերել ռուսական զորքերը Արևմտյան Հայաստանից և այն վերադարձնել Թուրքիային: Հրովարտակի դրական նշանակությունը թերևս այն էր, որ Խորհրդային Ռուսաստանը հրապարակայնորեն ճանաչում էր Արևմտյան հայաստանում հայ ժողովրդի ազատ ինքնորոշման և ազգային պետություն ունենալու իրավունքը:

  •  Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:

Խորհրդային կառավարությունը խզեց հարաբերությունները Անտանտի դաշնակից
երկրների հետ: Նա Բրեստ–Լիտովսկում 1917 թ. դեկտեմբերի 2–ին զինադադար
կնքեց, ապա հաշտության բանակցություններ սկսեց հակառակորդ Քառյակ միության հետ: Ի վերջո, շուրջ երեք ամիս ձգված բանակցություններից հետո Խորհրդային Ռուսաստանը 1918 թ. մարտի 3–ին (նոր տոմարով) Բրեստ–Լիտովսկում ստորագրեց
հաշտության պայմանագիր իր համար շատ ծանր պայմաններով: Անտանտի նախկին
անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից: Հաշտության 4-րդ հոդվածի և ռուս-թուրքական լրացուցիչ պայամնագրի համաձայն՝ Թուրքիային վերադարձվեցին Արևմտյան Հայաստանում գրավված հողերը։ Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույթ դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից։ Այսպիսով՝ Բրեստ–Լիտովսկի պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները: Բոլշևիկները
գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն
իրենց իշխանությունը: Երբ ստորագրվում էր այդ չարաբաստիկ պայմանագիրը, ռուսական զորքն արդեն լքել էր Կովկասյան ճակատը, և վերսկսվել էր պատերազմն Արևմտյան Հայաստանի տարածքում:

Standard
Պատմություն

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 18-22

Գրել «Հայոց Մեծ Եղեռնը» թեմայով հետազոտական աշխատանք մեկ էջի սահմանում.

1. Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունը

  • Պատմական նախադրյալները

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերի կառավարությունը ջանում էր պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, ուստի որդեգրեց պանթյուրքիզմի և պանիսլամիզմի քաղաքականությունը։ Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելու էր մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։ Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ ազգային փոքրամասնությունների թրքացում։

Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին՝ կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին։ Սկզբում երիտթուրք առաջնորդները հմտորեն թաքցնում էին իրենց ազգայնամոլ էությունը՝ ներկայանալով որպես Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպան: Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում։ Ցեղասպանությունը լավագույն միջոցն էր կասեցնելու այդ վերելքը, ազգային առաջադիմությունն ու վերելքը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը։

  • Ցեղասպանության կազմակերպումը

1914 թ. ամռանը բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքերը որոշեցին պատերազմում դաշնակցել Գերմանիային և Ավստրո-Հունգարիային Անտանտի պետությունների դեմ։ 1914 թվականի օգոստոսի 2-ին Թուրքիան գաղտնի պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ։ Այս քաղաքականությունը օսմանյան կառավարության կողմից բարձրաձայնվեց 1914 թվականի հոկտեմբերի 30-ին՝ պատերազմի մեջ մտնելուց հետո։ Գերմանիայի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո Օսմանյան կայսրությունում սկսվեց քրիստոնյաների հանդեպ ոչ համաչափ կիրառվող ունեցվածքի բռնագրավում։ 

Սակայն մինչև 1915 թվականի մարտի վերջը հայերի ջարդերը կրում էին տեղային բնույթ, ինչը որակապես տարբերվում էր Իթթիհաթի ղեկավարների կողմից ավելի ուշ գործարկված արտաքսումներից և սպանություններից:

  • Հայերի ինքնապաշտշանական մարտերը/ նաև քարտեզ/

Անտիոքից ոչ հեռու՝ Մուսա լեռան շրջանում, ապրող հայ բնակչությունը, կանխազգալով սպանությունները, 1915 թվականի հուլիսին իշխանություններից փախավ լեռները և այնտեղ կազմակերպեց հաջող ինքնապաշտպանություն՝ թուրքական զորքերի հարձակումները կանխելով յոթ շաբաթ։ Մոտավորապես 4000 մարդ փրկվեց ֆրանսիական ռազմական նավով և տեղափոխվեց Պորտ-Սաիդ: Պաշտպանվողների մի մասը հետագայում մտան ֆրանսիական Արևելյան լեգիոնի կազմ և իրենց դրսևորեցին հատկապես 1918 թվականին Արարում թուրքերի դեմ կռվում։ Մուսա լեռան ինքնապաշտության մասին գրվել է Ֆրանց Վերֆելի հանրաճանաչ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը:

Հայերի ինքնապաշտպանություններ տեղի ունեցան նաև Ուրֆայում և Մուշում և մի քանի այլ վայրերում։

Քարտեզ ցեղասպանություն.png
  • Եղեռնի հետևանքները

Հայոց ցեղասպանության հետեւանքները եւ առավել եւս դրանց հատուցումն ու ծավալները յուրաքնչյուր հայ յուրովի է պատկերացնում, ուստի կարծում ենք, որ Համահայկական հռչակագրից տրամաբանորեն բխող հաջորդ քայլը պետք է լինի «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման համար Թուրքիային ներկայացվելիք հիմնավոր պատմա-իրավական պահանջների փաթեթ-փաստաթղթի» ընդունումը: Հռչակագրի 6-րդ կետն, ըստ էության, հենց դրան է վերաբերում, արձանագրելով, որ պետք է մշակվի իրավական պահանջների թղթածրարՙ դիտելով այն որպես անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ: «Պահանջների փաթեթի» կամ «թղթածրարի» ընդունումով Հայոց ցեղասպանության հետեւանքների եւ Թուրքիային ներկայացվելիք պահանջների հարցում կձեւավորվի համազգային միասնական մոտեցում, որից այլեւս չի կարող լինել որեւէ շեղում: Հարկավոր է քաջ գիտակցել, որ այս հարցում յուրաքանչյուր ինքնագործունեություն կամ մոտեցումների տարբերություններ անպայման օգտագործվելու են մեր դեմՙ նպատակ հետապնդելով տարաձայնություններ մտցնել հայ ժողովրդի հատվածների միջեւ եւ շեղել ճիշտ ճանապարհից:

  • Մեծ տերությունների, օտարազգիների արձագանքները/ օր. Յոհաննես Լեփսիուս/

Գերմանացի քարոզիչ Յոհաննես Լեփսիուսը հասցրեց 1915 թվականին այցելել Ստամբուլ, բայց նրա խնդրանքը Էնվերին հայերի պաշտպանության վերաբերյալ մնացին անպատասխան։ Գերմանիա վերադառնալուց հետո առանց ակնհայտ հաջողությունների փորձում էր հասարակության ուշադրությունը հրավիրել Թուրքիայում հայերի վիճակի վրա։ Թուրքիայում ֆելդմարշալ ֆոն Հոլցի հրամանատարության տակ ծառայող դոկտոր Արմին Վեգները հավաքեց լուսանկարների մեծ պահոց։ Թուրքական պահնորդների հսկողության տակ գտնվող հայ կնոջ՝ նրա արած լուսանկարը դարձել է հայերի ցեղասպանության խորհրդանիշներից մեկը։ 1919 թվականի Վեգները նամակ գրեց ԱՄՆ նախագահ Վիլսոնին, որում հայտնում էր հայերի բնաջնջման՝ իրեն հայտնի մանրամասները։ Հալեպում տեխնիկական դպրոցի ուսուցիչ Մարտին Նիպաժը 1916 թվականին գրված գրքում նկարագրություններ է թողել հայերի բարբարոսական սպանությունների վերաբերյալ։

  • Հայոց ցեղասպանության ճանաչումը

Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։ ԱՄՆ-ը երեք անգամ ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։

Հայոց Ցեղասպանությունը ընդունած եչրկրներ՝

 Ֆրանսիա1998, 2000, 2001, 2006
 Բելգիա1998
 Շվեդիա2010
 Լիտվա2005
 Կիպրոս1975Առաջին երկիրը, որ հարցը բարձրացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք:
 Արգենտինա20042 օրենք, 5 բանաձև
 Կանադա1996, 2002, 2004
Շվեյցարիա Շվեյցարիա2003Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
Սլովակիա Սլովակիա
Չիլի Չիլի2007
Իտալիա Իտալիա2000, 20192019 թվականի ապրիլի 10-ին Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով (պատգամավորների ընդհանուր թիվը 432 է) հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը[184]:
 Նիդերլանդներ2004, 20182018 թվականին ընդունված 2 բանաձևերից առաջինով վերահաստատվում է 2004 թվականին ընդունված որոշումը, իսկ երկրորդով կառավարությանը պարտադրվելու է նախարարի մակարդակով 5 տարին մեկ անգամ այցելել Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել:
Ռուսաստան Ռուսաստան1995
Հունաստան Հունաստան1999Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։Ըստ 2014 թվականի օրենքի՝ պատժվում է 3 տարի ազատազրկմամբ կամ մինչև 30 000 եվրո տուգանքով:
 Լիբանան1997
Վենեսուելա Վենեսուելա2005
Վատիկան Վատիկան2000
Լեհաստան Լեհաստան2005Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիսզարդ Չարնեկին ասել է, որ հպարտ է, քանի որ Լեհաստանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
Ուրուգվայ Ուրուգվայ1965, 2004Առաջին երկիրը, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Բոլիվիա Բոլիվիա2014, 2015Հռչակագիրը միաձայն ընդունվեց Սենատի և Խորհրդարանի ստորին պալատի կողմից՝ Արտաքին գործերի նախարարության հավանությամբ։
 Ավստրիա2015
 Լյուքսեմբուրգ2015
 Բրազիլիա20152015-ի մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը։
 Պարագվայ20152015 թվականի հոկտեմբերի 29-ին Պարագվայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ընդունող բանաձև։
 Գերմանիա20162016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց «1915 թվականին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևը։
 Չեխիա20172017 թվականի ապրիլի 25-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանը 104 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ[Ն 8]ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
 Պորտուգալիա
  • «Նեմեսիս» գործողությունը

1919 թվականին Բոստոնում Դաշնակցության 9-րդ համագումարում որոշում ընդունվեց ոչնչացնել հայերի սպանություններին մասնակից երիտթուրքերի առաջնորդներին։ Գործողությունը ստացավ հին հունական վրեժի աստվածուհի Նեմեսիսի անվանումը։

Գործողության ամենահայտնի զոհը դարձավ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար և օսմանյան եռապետության անդամներից Թալեաթ փաշան։ Թալեաթը երիթուրքերի մյուս առաջնորդների հետ 1918 թվականին փախավ Գերմանիա, բայց այստեղ բացահայտվեց և 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում սպանվեց Սողոմոն Թեհլերյանի կողմից։ Դատարանի կարծիքի վրա էականորեն ազդեց Յոհաննես Լեփսիուսի ելույթը՝ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունների վերաբերյալ։

Արդյունքում Թեհլերյանն արդարացվեց «եռապետության կառավարության գործողությունների հետևանքով տարած տառապանքների հետևանքով գիտակցության ժամանակավոր կորստի» պատճառով։

  • Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը

1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին, Հայաստանում որոշում ընդունվեց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր կառուցել։ Հուշահամալիրի վայր ընտրվեց Երևանում՝ Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլուրը։ Հուշահամալիրի շինարարությունն ավարտվեց երկու տարի անց։ 44-մետրանոց քարակոթողը (ճարտարապետ` Արթուր Թարխանյան, (Սաշուր Քալաշյանիհամահեղինակությամբ)) խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը։ Ցավի տապանը ճեղքած 12 մույթների միջև վառվում է անմար կրակը՝ իբրև մշտաբորբ ցավի խորհրդանիշ։

1995 թվականին հուշահամալիրին կից բացվեց ցեղասպանության թանգարանը, որը նախագծել են ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը և Լևոն Մկրտչյանը։ Թանգարանում հարուստ փաստավավերագրական նյութի հիման վրա ներկայացված է Հայոց ցեղասպանության պատմությունը։

Standard
Պատմություն

Առաջադրանք 8-րդ դասարան, ապրիլի 5-11

Առաջադրանք 2

Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:

Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել երեք՝ ռուսական , թուրքական,  հայկական տեսանկյունից/հիմնավորել փաստերի հիման վրա/:

Ռուսական՝

Ռուսաստանը հիմնական խնդիրը հայերին իր կողմը ներգրավվելն էր և նա ամեն կերպ փորձում էր օգնել հայերին: Հայերը իրենց ջոկատները կազմավորեցին, բայց քանի որ դա Ռուսաստանի վնաս էր, որ հայերը ինքնուրույն գործեն նրանք քանդեցին այդ ջոկատները և որոշ ժամանակ անց այդ ջոկատները վերամիավորվեցին ռուսական զորքերի հետ:

Թուրքական՝

Թուրքիայի խնդիրը նույնպես հայերին իր կողմը ներգրավվելն էր, սակայն Ռուսաստանն առաջ անցավ և Օսմանյան կայսրությունը պետք է դիմադրեր Հայաստանի պայքարներին: Հայերը շատ տարածքներ ազատագրեցին, գրավեցին: Օսմանյան կայսրության վիճակը այդքան էլ լավ չէր:

Հայկական՝

Հայերը այդ ժամանակահատվածում շատ լավ կարողացան կռվել թուրքերի դեմ: Ստեղծեցին իրենց ջոկատները և սկսեցին հերթով ազատագրել, գրավել տարվբեր տարածքներ, գավառներ: Հայերի վիճակը բավական լավ էր և նրանք հաղթանակած դուրս եկան կռվից:

Standard
Պատմություն, Uncategorized

Առաջադրանք 8-րդ դասարան։ ապրիլի 5֊ց 11

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Staff_of_armenian_volunteers_1914

Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր, ձևավորվեց համաշխարհային շուկան: Խաղաղության կողմնակիցներին անվանում էին պացիֆիստներ: Պացիֆիստները համոզված էին, որ խաղաղությունն այլընտրանք չունի և, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծել բանակցությունների միջոցով: 1863 թ. ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: Այն խնդիր ուներ օգնելու պատերազմների և բնական աղետների ժամանակ տուժածներին:

Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:

Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը:  Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները` տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում:

Ներկայացնել ռուսական զորքի Վանից անսպասելի նահանջի հետևանքները:

1915 թ. գարնանը Ռուսական կովկասյան բանակը գրավեց Թավրիզը և Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 131-135, համացանց

Հայոց պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 112-115, համացանց

Առաջադրանք 2

Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:

Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել երեք՝ ռուսական , թուրքական,  հայկական տեսանկյունից/հիմնավորել փաստերի հիման վրա/:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն  դասագիրք  8-րդ դասարան, էջ 112-121, համացանց

Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը— ընտրել, կարդալ մեկ հոդված ու վերլուծել/ բովանդակությունն ամենավերջին էջում է:

Standard
Պատմություն

Արմենական կուսակցություն (արմենականներ)

Արմենական կուսակցություն (արմենականներ)Հայ  իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծել են արմենականները: Հիմնադրվել է Վանում 1885 թ-ին՝ Մկրտիչ Թերլեմեզյանի (Ավետիսյանի) նախաձեռնությամբ: Արմենական է անվանվել Մարսելում (Ֆրանսիա) Մկրտիչ Փորթուգալյանի հրատարակած «Արմենիա» թերթի, որտեղ տպագրվել է կուսակցության ծրագիրը:Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, սուլթանական բռնապետության լծից Արևմտյան Հայաստանն ազատագրելը և անկախ պետություն ստեղծելը: Ժողովրդի ազատագրության միջոց էին համարում զինված ապստամբությունը և դիվանագիտական ուղիները: Մկրտիչ Փորթուգալյանը հույսեր էր կապում նաև թուրքական կառավարության խոստացած բարեփոխումների հետ: 1886–87 թթ-ից կուսակցութան աջ թևն առաջ է քաշել արևմտահայերի մեջ հայրենասիրություն սերմանելու, կարգապահության վարժեցնելու, ինքնապաշտպանության նախապատրաստելու, զինված խմբեր ստեղծելու և արտաքին նպաստավոր պայմաններում ընդհանուր շարժում սկսելու պահանջը: Կուսակցության ձախ թևը խրախուսում էր ֆիդայական շարժումը, չափավոր թևը՝ Կարապետ Հակոբյանի գլխավորությամբ, անցավ Լոնդոն, հիմնեց Անգլո-հայկական կոմիտե և որդեգրեց Հայկական հարցի լուծման դիվանագիտական ուղին:Կուսակցությունն իր մասնաճյուղերն ուներ Հայաստանում և գաղթավայրերում: Արմենականները գործուն մասնակցել են Վանի 1896 և 1915 թթ-ի ինքնապաշտպանական մարտերին: Կուսակցությունն զգալիորեն նպաստել է հայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսության տարածմանը և հասարակական մտքի զարգացմանը:1908 թ-ի հոկտեմբերին Ալեքսանդրիայում (Եգիպտոս) արմենականները, միավորվելով վերակազմյալ հնչակյանների հետ, կազմել են Սահմանադրական ռամկավար կուսակցությունը, որը, ի թիվս այլ կուսակցությունների, 1921 թ-ի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում միավորվել է Ռամկավար ազատական կուսակցությանը։

Standard
Պատմություն

Առաջադրանք , 8-րդ դասարան, փետրվարի 8-14

Առաջադրանք 1

Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:

Ղրիմի պատերազմում թուրքերից ու նրա եվրոպական դաշնակիցներից կրած ծանր պարտությունը խաթարել էր Ռուսաստանի միջազգային վարկը։ Կորցրած հեղինակությունը վերականգնելու և Բալկաններին ու Արևմտյան Հայաստանին տիրելու նպատակով 1877թվականին ապրիլին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության հետ։ Մասնաճյուղի հրամանատարն էր հայազգի նշանավոր զորավար Միխայիլ Լոռիս-Մելիքովը (Լոռու Մելիքյանը)։ Պատերազմին մասնակցում էին հայազգի այլ զորավարներ։ Ճակատի ձախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գեներալ Արշակ Տեր-Ղոկասովն էր։ Նրա զորաջոկատը անցնելով Արարատ լեռը Հայկական պարից բաժանող լեռնանցքով պատերազմի առաջին մասին գրավեց Բայազետի և Ալաշկերտի գավառները։ 1877թ. հունիսին մոտ 10-հազարանոց թուրքական զորքը պաշարեց Բայազետը։ Հայ պամտպաններից Սամսոն Տեր-Պողոսյանին հաջողվեց քրդական տարազով ծպտված անցնել շրջապատման օղակը և լուր հասցնել Տեր-Ղուկասովին։ 1877թ. աշնանը ռուսական զորքերը պաշարեցին Կարսը, որի գրավումը հանձնարարվեց հայազգի մեկ այլ գեներալի՝ Հովհաննես Լազարյանին։ Նոյեմբերի 6-ին հայ կամավորների առաջապահ ջոկատից ուղեկցությամբ ընթացող վճռական գրոհն ավարտվեց փայլուն հաղթանակով։ 1878թ. փետրվարին թուրքերն առանց լուրջ դիմադրության հանձնեցին նաև Արևմտյան Հայաստանի ռազմավարական մյուս կենտրոնը՝ Կարինը, ինչպես նաև Սև ծովի մի շարք շրջանները։

Սահմանել ‹‹Հայկական հարց››‹‹Արևելյան հարց››հասկացությունները:

Հայ ժողովրդի քաղաքական պատմության, այն է՝ օտարների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված հայ ազգային-ազատագրական պայքարի հիմնահարցերի ամբողջություն: Հայկական հարցը, որի առաջացումը պայմանավորված էր հայկական պետականության անկումով, դարձել է Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը, կարևոր տեղ գրավել միջազգային հարաբերություններում, մեծ տերությունների մերձավորարևելյան քաղաքականության մեջ, Օսմանյան կայսրությունում ազդեցության ոլորտների և նրա տիրույթների բաժանման համար նրանց պայքարում: Հայկական  հարց տերմինը միջազգային դիվանագիտության մեջ սկսվել է գործածվել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո:

Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:

1878թվականին փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության Սան Ստեֆանոյի պայմանագիրը։ Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ ձևակերպում ստացավ Հայկական հարցը։ Պայմանագրի 16-րդ հոդվածով սուլթանական կառավարությունը պարտավորվում էր ռուսների գրաված և Թուրքիայի վերադարձվող հայկական գավառների բարեփոխումները անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ Այդ միջազգային փասթաթղթում գործածվել է Հայաստան բառը։ Սան Ստեֆանոյի պայմանագիրն ամրապնդում էր Ռուսաստանի դիրքերն Արևմտյան Հայաստանում։ 1878թ. հունիսին Բեռլինում գումարվեց վեհաժողովը ռուս-թուրքական հաշտության պայմանները վերանայելու նպատակով։ Հայերի պահանջները վեհաժողովին ներկայացնելու համար Մկրտիչ Խրիմյանի կամ Խրիմյան հայրիկի գլխավորությամբ կազմվեց հատուկ պատվիրականություն։

Փորձիր  ներկայացնել  Հայկական հարցի լուծման քո տարբերակը :

‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››

Բեռլինի վեհաժողովից հետո Մկրտիչ Խրիմյանը շատ պատկերավոր ներկայացրել է հայ պատվիրականության անհաջողության պատճառը «Գնացի Եվրոպա՝ ձեզ ազատություն բերելու և ի՞նչ տեսա այնտեղ. Բեռլինում պղնձե կաթսա էր դրված մեջը լիքը հարիսա։ Գալիս էին զանազան ազգերի պատվիրականներ երկաթե շերեփներով և հարիսայից վերցնում ու գնում… Մի աղեսաթուղթ ունեի ձեռքիս, այն թրջվեց և հարիսայի մեջ մնաց, ուստի և եկած եմ այսպես դատարկաձեռն, շերեփների մասին մտածե՛ք։

Եվ մի առիթով Մկրտիչ Խրիմյանն ասել է«Կոնգրեսի դռան վրա գրված էր ՝ իրավունքը ուժովի է, քաղաքագիտությունը գրություն չունի, իրավունքն սուրի ծայրին է, Հայաստանցինե՛ր, սիրեցե՛ք երկաթը, ձեր փրկությունը երկաթով կլինի»։

Առաջադրանք 2

Գրավոր ներկայացրու 19-րդ դարի 70-90-ական թթ.-ի ազատագրական խմբակների, կազմակերպությունների առաջացման պատճառները, ընթացքը, նշանակությունը:

Ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները առաջացան, որպեսզի կազմակերպեն Հայ ազատագրական պայքարը: Տարբեր կազմակերպություններ տարբեր կերպ էին կազմակերպում: Ինչքան էլ, որ կազմակերպությունները փորձում էին աշխատել գաղտնի, միևնույն է, վերջում բացահայտվում էին և լինում էին ձերբակալություններ: Թեև Ազգային–ազատագրական խմբակները երկար կյանք չունեցան, սակայն, այնուամենայնիվ նրանց գործունեությունն անհետևանք չմնաց: Այդ հիմքի վրա շուտով կազմավորվեցին ազգային–քաղաքական կուսակցությունները։

Տանը

Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/

  • Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:

Հայաստանի ազատագրության համար պայքարն ավելի արդյունավետ մղելու համար, անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Սկսվեց խմբակների և միությունների միավորման գործընթաց, որն էլ հանգեցրեց ազգային–քաղաքական կուսակցությունների առաջացմանը: Կուսակցությունների ձևավորմանը մեծապես նպաստեց նաև Հայկական հարցի միջազգայնացումը, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում հեղափոխական, ժողովրդավարական ու ազգայնական շարժումների ծավալումը:

  • Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/

Աղբյուր Սերոբ և Սոսե.Աղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից է: Ժողովուրդը նրան անվանել է Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող Սերոբ: Նա հայտնի է նաև Նեմրութի հսկա, Նեմրութի Ասլան անուններով: Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը: Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ (Բիթլիսցի Մուշեղը, Բալաբեխ Կարապետը և ուրիշներ) հետագայում դարձել են ջոկատների հրամանատարներ: Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը: 1896 թ-ին Սերոբը կազմակերպել է ինքնապաշտպանական նոր խմբեր, նրանց տեղաբաշխել գյուղերում, զենք հայթայթել Կովկասից: 1897 թ-ին կռվել է Թեղուտում (Բիթլիսի նահանգ) և Սոխորթում: Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թ-ի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ: Մարտը տևել է մինչև ուշ երեկո. հակառակորդն ունեցել է բազմաթիվ զոհեր: Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին: Հեռանալով Խլաթից`  նա ապաստանել է Սասունում: 1899 թ-ի նոյեմբերին Սերոբը զինակիցների հետ պաշարվել է Գելիեգուզան գյուղում: Թուրքերին հաջողվել է դավադիրների միջոցով թունավորել նրան, սակայն մինչև վերահաս մահը Սերոբը շարունակել է մարտը: Նրա դին ընկել է թշնամու ձեռքը և գլխատվել: Կռվում զոհվել են նաև Սերոբի որդին ու երկու եղբայրները: Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում: Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը` Սոսեն, սակայն շուտով ազատվել է: Ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով: Սոսե Մայրիկը 1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս: Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում: 1920 թ-ի վերջին Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ  1953 թ-ին վախճանվել է: 1998 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում:Ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի սխրանքների մասին։

  • «Հայկական բանակի դարավոր պատմությունը»

Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։

Ռուսական զորքերի դուրս գալուց հետո Հայկական կորպուսը  կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա՝ ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը՝ զենքն ու զինամթերքը։ Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից, քիչ չէին նաև ֆիդայական շարժմանը մասնակցած խմբապետները։ Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ։

1918 թվականի մարտի վերջին հայկական կորպուսի մարտական անձնակազմի թվաքանակը կազմում էր շուրջ 20 000, որից մոտ 800-ը՝ սպա։ 1918 թվականի ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937)։ Դիվիզիայի թվակազմը հասնում էր մոտ 16 հազարի։ 1919 թվականի հունվարի դրությամբ այդ քանակը գրեթե անփոփոխ էր։ Նույն թվականի վերջին արդեն հայկական բանակի թվաքանակը կազմում էր ավելի քան 30 000։

1918 թվականի դեկտեմբերի 11-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը։ Մինչև դեկտեմբերի վերջը վրացական բանակը պարտություններ էր կրում ու նահանջում։ Դեկտեմբերի 26-ի դրությամբ հայկական բանակը որպես ռազմավար էր վերցրել 400 վագոն, 25 շոգեքարշ, 39 գնդացիր և 3 զրահագնացք : Դեկտեմբերի 31-ին վրացական բանակի նոր անհաջողություններից հետո Թիֆլիսի համար վտանգ ստեղծվե։ Անմիջապես Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների միջնորդությամբ հայերի և վրացիների միջև կնքվեց զինադադար։

Արդեն 1920 թվականի հունվարին հանրապետության բանակի թվաքանակը հասնում էր 25 000-ի, իսկ աշնանը՝ թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի։

Հայկական բանակը ուներ զրահագնացքներ, դրանց նախնական քանակը, վրացական բանակից վերցվածների հետ միասին ինչքան են կազմել, ինչպես են գործածվել և այլն։ Դրանք բավականին կարևոր միջոցներ էին այդ ժամանակ, հիմնականում նախատեսված էին երկաթուղագծերի մոտ գտնվող կարևոր նշանակության օբյեկտների պաշտպանության և համազորային մյուս զորատեսակներին կրակային աջակցություն ցուցաբերելու համար։ Շատ հաճախ կիրառվում էին ապստամբած այս կամ այն շրջանների դեմ պայքարի համար։ Այս զրահագնացքները բաղկացած էին զրահապատ շոգեքարշից, մեկ կամ երկու զրահահարթակներից և մինչև չորս զրահապատ պահեստավագոններից։ Զրահահարթակների վրա տեղակայված էին թեթև հրանոթներ և մի քանի գնդացիրներ։

Հայաստանի անկախության հռչակման շրջանում զորքի մատակարարման աղբյուրներն իսպառ բացակայում էին։ Հարկ եղավ զորքերի մատակարարման իրականացման նոր միջոցներ գտնել, քանի որ նախկին ռուսական բանակի բոլոր պահեստներն ընկել էին թուրքերի ձեռքը, իսկ Թիֆլիսում եղածը փոխանցվել էր վրացիներին։ Հաղորդակցությունն իրականացվում էր թուրքերի թույլատվությամբ, շաբաթը 1-2 անգամ՝ Ալեքսանդրապոլով, ընդ որում՝ կառավարության տնօրինության տակ կային 3-4 շոգեքարշ և 2 ապրանքատար գնացք։ Բացի այդ, թուրքերն արգելում էին որևէ ռազմական գույք անցկացնելը։

Դեկտեմբերին սկսված հայ-վրացական պատերազմի հետևանքով հաղորդակցությունն արգելակվեց մինչև 1919 թվականի մարտ ամիսը։ Ընդ որում, այդ հակամարտության ընթացքում ռազմական գույքի մեծ մասը Թիֆլիսում բռնագրավվեց վրացիների կողմից։ Աշխատանք էր տարվում զորքի համար անհրաժեշտ գույքի արտադրության համար։ Սկսած 1919 թվականի գարնանից, երկրի տնտեսական կյանքի աշխուժացմանը զուգընթաց, զինարտադրությունը սկսեց իրականացվել ավելի մեծ չափերով։ Սպառազինության պակասը լրացվում էր համբարակային վարչությանը պատկանող արհեստանոցների արտադրանքի հաշվին։ Երևանի և Կարսի ինժեներական արհեստանոցները թողարկում էին հիմնականում ռումբեր և այլ պայթուցիկ նյութեր, փամփուշտներ, իսկ Ալեքսանդրապոլի և Կարսի կարի արհեստանոցները՝ ռազմական հանդերձանք, անդրավարտիքներ, շապիկներ, գլխարկներ և այլն։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։

1990 թ․-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991 թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։

  • Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:

Իսրայելական բանակը աշխարհի բոլոր բանակներից տարբերվում է նրանով, որ Իսրայելի պաշտպանության բանակում ծառայում է երկրի կանանց մեծամասնությունը (կանայք Իսրայելում զինապարտ են համարվում)։ Սակայն կանանց մոտ 1/3-րդը տարկետում եմ ստանում կամ ամբողջությամբ ազատվում են զինվորական ծառայությունից (հղիություն, կրոնական համոզմունքներ)։ Ժամկետային ծառայության ավարտից հետո կանանց մեծամասնությունը ազատվում է ամենամյա զինվորական հավաքագրումից։

1948 թվականի անկախության համար մղվող պատերազմում, երկրի ծանր իրավիճակի հետ կապված, կանայք ակտիվ մասնակցություն ունեցան Իսրայելի պաշտպանության գործում։ Պատերազմի ավարտից հետո կանայք գործնականորեն դադարեցին մասնակցել մարտական գործողություններին։ Ներկայումս կանանց մեծ մասը զորակոչվում է ոչ մարտական զորամասեր։ 2005 թվականի դրությամբ կանանց թույլատրվում է ծառայել Իսրայելի պաշտպանության բանակի ավելի քան 83 % զորամասերում։

2009 թվականի դրությամբ կանայք ծառայում են հրետանային զորքերում,  Մագավ սահմանապահ զորքերում: Գոյություն ունեն նաև հետևակային զորամասեր, որտեղ տղամարդիկ և կանայք միասին են ծառայում, օրինակ, «Կարակալ գումարտակ»:

2001 թվականին Գլխավոր շտաբին կից ստեղծվել է կանանց-զինծառայողների հարցերով խորհրդականի վարչություն, որը զբաղվում է Ցահալում հավասար հնարավորությունների պահպանման հարցերով։ Վարչությունը գլխավորել է գեներալ Սյուզի Յոգևը:

Standard
Պատմություն

Ֆրանցիսկո Խոսե դե Գոյան, Իսպանացի հայտնի գեղանկարիչ, դիմանկարիչ, հրատարակող, ունեցել է նաև հեղափոխական և ֆանտաստիկ աշխատություններ, նշանակվել է որպես Իսպանիայի պալատական գեղանկարիչ։ Նրա գործունեությունը գնահատվել է որպես վերջինը՝ հին արվեստագետներից, և առաջինը՝ ժամանակակիցների մեջ։ Համարձակ գույների համակցման և արտահայտիչ տարրերի շնորհիվ Գոյայի նկարները հետագայում հիմք հանդիսացան նկարիչներ Մանեի և Պիկասսոյի աշխատություններում։

Գոյան ծնվել է 1746 թ․ մարտի 30-ին՝ Ֆուենդետոդոսում, Իսպանիայի Արագոն նահանգում։ Ծնողներն են Ժոզեֆ Գոյան և Գրացիա Լուսիենտեսը։

Նրա մանկությունն անցել է Ֆուենդետոդոսում, որտեղ նրանց ընտանիքը ապրել է սոցիալական վատ պայմաններում, քանի հայրը՝ քիչ էր վաստակում։

Մոտավորապես 1749 թ Գոյայի ընտանիքը տուն է գնում Սարագոսա քաղաքում և մի քանի տարի հետո տեղափոխվում այնտեղ։

Գոյան հաճախում է Էսկուելաս Պիասի դպրոցը, որտեղ մտերիմ ընկերական հարաբերություներ է ստեղծում Մարտին Զապատերի հետ, ինչը հետո ճակատագրական դարձավ Գոայի համար։

14 տարեկան հասակում նա դառնում է գեղանկարիչ Խոսե Լուջանի, իսկ այնուհետև, տեղափոխվելով Մադրիդ՝ նաև Անտոն Ռաֆայել Մենսի աշակերտը։ Վերջինս Իսպանիայում հայտնի գեղանկարիչ էր։ Սակայն նա վիճում է ուսուցչի հետ, այնուհետև՝ քննություններից ստանում անբավարար։

1763 և 1766 թթ Գոյան փորձում է ընդունվել Իսպանիայի թագավորական ակադեմիան, բայց՝ ապարդյուն։ Այնուհետև նա մեկնում է Հռոմ 1771 թ Պարմայում կազմակերպված նկարիչների մրցույթում գրավում է 2-րդ տեղը։ Նույն թվականին վերադառնալով Սարաոգսա՝ Գոյան նկարում է թագավորական պալատի գմբեթի մի հատվածը, Աուլա Դեիի մենաստանի մատուռի և Սոբրադիել պալատի որմնանկարները։ Նա այս անգամ աշակերտում է Ֆրանցիսկո Բայեուի-Սուբիասին, և նրա աշխատանքները, ստանալով նկատելի նուրբ երանգներ, ճանաչում են գտնում։

1774 թ Գոյան և Բայեուի քույրը՝ ժոզեֆան (Գոյան նրա դիմում էր Պեպա) ամուսնանում են։ Այդ ամուսնությունը հնարավորություն է ստեղծում աշխատել գորգերի թագավորական արտադրամասում, որտեղ նրան հաջողվում է ստեղծել մոտ 42 նմուշ։ Նա նաև հնարավորություն է ստանում մուտք գործել թագավորական պալատ և նկարազարդել Սան Ֆանցիսկոյի Էլ Գրանտե եկեղեցու զոհարանը ի վերջո դառնալով Սան-Ֆերնանդոյի ակադեմիայի անդամ։

1783 թ Ֆլորիդաբլանկայի կոմսը, որը թագավոր Կառլոս 3-րդի սիրելին էր, Գոյային է պատվիրում իր դիմանկարը։ Գոյան շուտով ընկերանում է նաև թագաժառանգ արքայազն Դոն Լուիսի հետ և բնակություն հաստատում նրա տանը։ Հետագայում նրա հաճախորդներ են դառնում նաև թագավորական պալատի ավելի բարձր պաշտոնի անձնինք՝ ընդհուպ մինչև թագավորը։

1788 թ Կառլոս 3-րդի մահից հետո գահ բարձրացավ Կառլոս 4-րդը։ Որի օրոք՝ 1789 թ ֆրանսիական հեղափոխության ընթացքում Գոյան իր հաջողության գագաթնակետին հասավ թագավորական անձնակազմի շրջանակներում։

1792 թ ծանր հիվանդության պատճառով Գոյան խլանում է։ Նա մեկուսանում է շրջապատից և սկսում զբաղվել ինքնաճանաչողությամբ։ Հաջորդ 5 տարիների ընթացքում զբաղվում է առողջական վիճակի բարելավմամբ և կարդում Ֆրանսիական հեղափոխության մասին գրքեր։

1799 թ, Լոս Կապրիկոսի օրոք, նրա այդ ողբերական տարիների արդյունքում ստեղծվում են մի քանի աշխատություններ, որոնցում զգացվող մռայլ գույները նա բացատրում է այսպես. «բանականության քունը ծնում է հրեշներ»։ Բայց իրականում դրանք այնքան էլ մռայլ չեն և ի ցույց են դնում նկարչի ծաղրի հմտությունները, որը ավելի ակնհայտ երևում է «Ատամների որսը» կտավում։ Չնայած, որ նման մռայլ գույներ կարելի է նկատել նաև գորգերի ծաղրանկարներով նմուշներում, որոնք արվել են ավելի վաղ ժամանակներում։

1799 թ Գոյան հռչակվում է որպես պալատական գեղանկարիչ՝ 50 000 ռեալ, և որպես ուսուցիչ՝ 500 դուկատ եկամտով։ Նա աշխատում էր Սան-Անտոնիոյի Ֆլորիդայի Էրմիտաժի գմբեթում։ Նկարում էր թագավորին և թագուհուն, թագավորական ընտանիքի անդամներին, արքայազնին և արիսոկրատ էլիտայի շատ այլ ներկայացուցիչների։

1808-1814 թթ Թերակղզու պատերազմի ընթացքում Ֆրանսիական զորքերը գրավեցին Իսպանիան։ Սակայն Իսպանիայի նոր կառավարության անդամներն ընդունեցին նրան այնպես՝ ինչպես նախորդները։

1812 թ Պեպան մահացավ։ Գոյան այդ ընթացքում աշխատում էր «Մամելուկների շահագործումը», «1808 թ մայիսի 3-ը» և «Պատերազմի արհավիրքները» շարքից մի քանի կտավների վրա։

Իսպանիա է վերադառնում Ֆերդինանդ 7-րդ թագավորը, բայց նա այդքան էլ ջերմ չի ընդունում Գոյային։ Հետևաբար 1814 թ. նա տեղափոխվեց զարմուհու՝ Ռոզարիո Ուեյսսի և նրա աղջկա՝ Դոնա Լեոցաիդայի տուն։ Որոշ ժամանակ հետո նա սիրեց Դոնային՝ անսահման սիրով։ Գոյան շարունակում էր աշխատել «Սանտա Յուստա», «Սանտա Ռուֆինա» և տավրոմախիայի նկարների, վիմագրությունների վրա։

Արտաքին աշխարհից մեկուսանալու նպատակով՝ նա տուն գնեց Մանզանարեսի մոտ («Խուլի տունը»), որտեղ նա ստեղծեց իր «մռայլ նկարներ»-ի շարքը։

1824 թ. Մայիսին Գոյան դժգոհ լքեց Իսպանիան և բնակություն հաստատեց Բորդոյում։ Հետագայում 1826 թ. Իսպանիա վերադարձավ՝ առողջական մեկ այլ խնդրի առաջանալու հետևանքով։

Չնայած ջերմ ընդունելությանը՝ նա նորից վերադարձավ Բորդո։ Եվ հենց այնտեղ էլ մահացավ 1828 թ. ապրիլի 16-ին՝ 82 տարեկան հասակում։

Standard