Պատմություն

Առաջադրանք, 8-րդ դասարան, մայիսի 1-7-ը

1. Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:

1917 թ. նոյեմբերի 16–ի հրամանով Կովկասյան ճակատում ստեղծվելու էր Հայկական
կորպուսը: Հրամանատար հաստատվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ կոմիսար՝ Դրոն: Կորպուսը բաղկացած էր երկու դիվիզիայից, յուրաքանչյուրում կար 4 գունդ: Հայկական կորպուսի զորամիավորների համալրման գլխավոր վայր դարձավ Երևանի նահանգը: Արևմտահայերից ձևավորվեց հայկական մյուս խոշոր զորամիավորը՝ դիվիզիան, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկ Օզանյանը:
Նրան շնորհվեց գեներալ–մայորի աստիճան: Հայկական այս դիվիզիան շուտով վերածվեց ավելի մեծ զորամիավորման և կոչվեց հատուկ հավաքական ջոկատ:

2. Նկարագրել Արամ Մանուկյանին, որպես քաղաքական գործիչ:

Հայոց ազգային խորհուրդը 1917 թ. դեկտեմբերի վերջերին Թիֆլիսից Երևան գործուղեց Արամ Մանուկյանին՝ օժտելով նրան արտակարգ լիազորություններով:
Արամի առաջնահերթ խնդիրն էր կարգուկանոն հաստատել նահանգում և աջակցել
ազգային զորամասերի կազմավորմանը: Ես կարծում եմ, որ Արամ Մանուկյանը վստահված և պատասխանատու անձ էր, եթե նրան այդպիսի բան էին վստահել:

3. Վերլուծել Այսրկովկասում իշխանության համար մղվող պայքարը:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո պայքար էր գնում իշխանության համար և, քանի որ վրացիների ու թաթարների շահերը համընկնում էին նրանք կազմեցին դաշինք և փորձում էին անել ամեն բան, որպեսզի հայերը իրենց հողում չստեղծեն ընդարձակ և անկախ Հայաստան: Սակայն նրանք բախվեցին և՛ հայ ազգային ուժերին հետ, և՛ հայ բոլշևիկ Ս. Շահումյանի հետ: Շահումյանը և նրա կողմնակիցները խնդիր էին դրել գրավելու իշխանությունը նաև երկրամասի կենտրոն Թիֆլիսում: Ս. Շահումյանի գլխավորությամբ ստեղծված խորհրդային իշխանությունը հայտնի
էր նաև Բաքվի կոմունա անունով: Բաքվի Հայոց ազգային խորհրդի ջանքերով ստեծվել էր Հայկական կորպուսի 15–հազարանոց զինուժ: Երկաթուղու շրջափակման
պատճառով այն միավորվեց կոմունայի զորքի հետ՝ կազմելով նրա մեծ մասը: Հայկական զորամասերի շնորհիվ էր, որ թուրքերը մինչև 1918 թ. սեպտեմբերի կեսերը չէին կարողանում գրավել Բաքուն:

4. Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:

Անդրկովկասի Սեյմը չէր ճանաչել Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագիրը, այդ պատճառով որոշեց Թուրքիայի հետ առանձին հաշտության բանակցություններ վարել: Թուրքերը պահանջում էին՝ ճանաչել Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը և անկախ հռչակել Անդրկովկասը: Այդ իրավիճակում Սեյմն ընդհատեց բանակցությունները և ապրիլի1–ին երկրամասը հայտարարեց ռազմական դրության
մեջ: Փաստացի դա նշանակում էր պատերազմի հայտարարում Թուրքիային: Ռազմաքաղաքական այդ դժվարին վիճակում Ալեքսանդրապոլում 1918 թ. ապրիլի
6–8–ը տեղի ունեցավ հայ ազգային–քաղաքական կազմակերպությունների խորհրդակցություն: Մասնակիցների մեծամասնությունը հանդես եկավ Անդրկովկասն
անհապաղ անկախ հռչակելու թուրքական պահանջի դեմ: Որոշվեց ուժերը համախմբել ճակատը պահելու համար: Սակայն Սեյմը, ի դեմս վրաց–թաթարական
մեծամասնության, 1918 թ. ապրիլի 9–ին հայտարարեց Ռուսաստանից երկրամասի անջատման ու անկախության հռչակման մասին: Ստեղծվեց Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը (ԱԺԴՀ):

Առաջադրանք 2

Մայիսյան փառահեղ հերոսամարտը

1. Փաստերով հիմնավորել՝ երիտթուրքերը շարունակում են պանթուրքական ծրագիրը:

Այո, երիտթուրքերը շարունակում էին պանթուրքական ծրագիրը, քանի որ իրադարձությունները պարզ ցույց են տալիս դա: Սկզբում պատերազմում էին Անդրկովկասի հետ, իսկ հետո այնպես արեցին, որ այդ պայքարը վերացվեց հայ-թուրքական պատերազմի և թուրքերը կրկին սկսեցին իրենց փորձերը տարածքներ գրավելու համար:

2. Հիմնավորել Առաջին Աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բնույթ:

Այո, Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բույթ, քանի որ միայն թուրքերի և հայերի պայքարն էր երևում, նրանց տարածքային խնդիրները, գրավվումներն ու դիմադրությունները:

3. Պատմել Ալեքսանդրապոլի գրավվման, Ջավախքի, Շիրակի դիմադրության նշանակման մասին:

1918 թվականի ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրությանն հանձնվեց թուրքերին: Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական
կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել
երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը: Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ,
ապա Արաքս գետով մինչև Մարգարա: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում:
Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ
չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6–ը: Թուրք– հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ
և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածի լեռնազանգվածը քրդերից
ու թաթարներից:

4. Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորության , ռազմական գործողությունների ընթացքի մասին:

Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը համախմբվեցին՝ թշնամու դեմ կռվելու համար: Մայիսի 19–ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը: Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում
այդ պահի դրությամբ կար մոտ 10 հազար մարտիկ: Նրանցից Սարդարապատի ուղղությամբ կռվում էր 5500–ը: Իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար
կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր: Մայիսի 21–ին՝ կատաղի մարտից հետո, հայկական ուժերը նահանջեցին`հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը: Թշնամուն հաղթելու, նրան վռնդելու համար կողք կողքի կանգնած էին
հայ զինվորականները, աշխարհազորայինները, կանայք ու պատանիները, հոգևորականները: Մայիսի 22– ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման:
Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր: Պատերազմի ճակատային այս հատվածում կռվող հայկական ուժերը միավորվեցին Սարդարապատի ջոկատի
մեջ՝ գնդապետ Դ. Բեկ–Փիրումյանի հրամանատարության ներքո: Սարդարապատի
ճակատամարտի օրերին` մայիսի 22–ից մինչև 28–ը, թշնամին կորցրեց 3500 սպանված և նահանջեց մոտ 60 կմ: Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը:

5. Նկարագրել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքի, արդյունքների մասին:

Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան: Նպատակն էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը: Մայիսի
23–ին գեներալ Սիլիկյանը Երևանյան զորախմբի ուժերից 5 հազար հոգու ուղարկեց
Բաշ Ապարանի ճակատ, որի հրամանատար նշանակվեց Դրոն: Նույն օրը հայկական
ուժերը տարան առաջին հաղթանակը: Նրանց հետ միասին թուրքերի դեմ քաջաբար կռվում էր նաև եզդիների ջոկատը: Կատաղի մարտերը Բաշ Ապարանի ճակատում շարունակվեցին մինչև մայիսի 29–ը: Ի վերջո հայկական ուժերը պարտության մատնեցին թշնամուն: Բաշ Ապարանի հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր:

Մայիսի 25–ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի ճակատը: Հայկական կողմն ուներ
7 հազար կռվող, իսկ թուրքերը՝ 10 հազար: Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհն՝ իր ջոկատով: Այդպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը: Աչքի ընկան
ճակատի հրամանատար գնդապետ Ա. Բեյ–Մամիկոնյանը, գնդապետ Ն. Ղորղանյանը
և հարյուրավոր քաջարի մարտիկներ: Թշնամին սկզբում նահանջեց, սակայն շուտով
հարձակման անցավ և մայիսի 30–ին գրավեց Ղարաքիլիսան: Ղարաքիլիսայի ճակատամարտը կարևոր նշանակություն ունեցավ: Թուրքերը մեծ կորուստներ ունեցան և չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ: Այս ճակատամարտը նույնպես ապացուցեց, որ բարձրացել է հայ ժողովրդի մարտական ոգին և դիմադրական ներուժը:

6. Փաստերով հիմնավորել մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:

Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրհազարավոր արևմտահայեր: Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին
աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի
Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:

Standard

Leave a comment