Հասարակագիտություն

Մարդ և հասարակություն


Մարդ
Մարդը բանական էակ է (լատ.՝ Homo sapiens), հոմինիդների ընտանիքի պրիմատների դասի ներկա ժամանակներում ապրող միակ ներկայացուցիչը։ Մի շարք մարդաբանական առանձնահատկությունների հետ մեկտեղ ժամանակակից մարդանմաններից տարբերվում է նյութական մշակույթի զարգացման նշանակալի մակարդակով (ներառյալ աշխատանքի գործիքների պատրաստումն ու կիրառումը), հոդաբաշխ խոսքի և վերացական մտածողության ունակությամբ։ Մարդն իբրև կենսաբանական տեսակ, ֆիզիկական անթրոպոլոգիայի հետազոտության առարկա է։ Մարդու բնույթն ու էությունը հանդիսանում են ինչպես փիլիսոփայական, այնպես էլ կրոնական բանավեճերի առարկա։ Նեոանթրոպները (հին հունարեն՝ նեո – նոր, անթրոպ – մարդ) մարդկանց ժամանակակից տեսակի (Homo sapiens)՝ հանածո և կենդանի, ընդհանրացված անվանումն է։ Մարդկությունը մարդկային անհատների ամբողջությունն է։ Մշակույթների, հասարակական կյանքի ձևերի և սոցիալական կազմավորումների բազմազանությունը հասարակական և հումանիտար գիտությունների (սոցիալական և մշակութային անթրոպոլոգիայի, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, պատմության և այլն) ուսումնասիրության առարկան է։


Հասարակություն
Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:
Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից:

Standard

Leave a comment