Հասարակագիտություն

Մարդու պահանջմունքները

Մարդիկ ունեն մի շարք պահանջմունքներ։ Դրանք լինում են սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական և այլն։ Սոցիալական պահանջմունքները նյութական պահանջմունքներն են։ Մարդը կարիք ունի սննդի,հագուստի։ Առանց դրանց մարդը չի կարող գոյատեել։ Սուցիալական պահանջմունքները առաջնահերթ պահանջմունքներ են։ Դրանք բավարարելուց հետո միայն մարդը կարող է ձգտել և իրագործել իր մյուս պահանջմունքները։ Իմ կարծիքով պետությունը պետք է օգնի մարդկանց իրենց սոցիալական պահանջմունքները բավարարելու համար։ Մարդիկ պետք է ապահովվեն աշխատանքով, ստանան աշխատավարձ, իսկ տարեցները՝ թոշակ, որպեսզի կարողանան հոգալ իրենց պահանջմունքները։
Մարդիկ առողջության պահպանման կարիք ունեն։ Հիվանդությունների դեպքում մարդկանց մոտ կարիք է առաջանում ձեռք բերել դեղորայքներ, անցնել բժշկական հետազոտություն։ Այս դեպքում ևս պետությունը պետք է աջակցի մարդկանց։ Զարգացած երկրներում ապրող մարդիկ, օրինակ՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսրայելում ապրողները ավելի հեշտությամբ են բավարարում իրենց առողջապահական պահանջմունքները, քանի որ այդ պետությունները ավելի շատ հնարավորություններ ունեն օգնելու իրենց քաղաքացիներին։
Մարդիկ պահանջմունք ունեն նաև մշակույթի ոլորտում։ Օրինակ՝ ստեղծագործական աշխատանք իրականացնելու, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, թանգարանային, գրադարանային, արխիվային և այլ հավաքածուներից օգտվելու։
Մարդը ունենում է նաև կրթություն ստանալու պահանջմունք։ Երեխաները կարող են ստանալ կրթությու, հաճախել դպրոց, որը նույնիսկ պարտադիր է նրանց համար։ Մարդիկ մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթություն ստանում են իրենց ցանկությամբ։

Standard

Leave a comment