Հասարակագիտություն

Խմբեր, շերտեր, համայնքներ

Խումբը երկու և ավելի անձանց միավորում է, որն ունենում է միասնական նպատակ։ Օրինակ՝ մարդկանց խումբ, որը հավաքվում է մի վայրում՝ իշխանությանը քննադատելու նպատակով։ Այդ խմբի մարդիկ ունենում են հիմնականում նույն ձևի մտածելակերպ կառավարման հարցերի շուրջ։ Գոյություն ունեն փոքր և մեծ խմբեր։ Օրինակ՝ 5 հոգանոց խումբը կարելի է համարել փոքր խումբ, իսկ 50 և ավելի մարդուց բաղկացած խումբը կարելի է համարել մեծ խումբ։ Խմբերը կարող են լինել կարճաժամկետ և երկարաժամկետ։ Խմբերը իրենց նպատակին ծառայելուց հետո դադարում են գոյություն ունենալ։

Շերտը հաարակության որոշակի զանգված է, որը իրեն բնորոշ որոշակի հատկություններով տարբերվում է հասրակության մյուս անդամներից։ Օրինակ հասարկության շերտեր են հանդիսանում գործարարները, ուսուցիչները, գյուղացիները, արեստավորները, արվեստագետները և այլն։ Հասարակության շերտերը ունեն իրենց կյանքի ռիթմը, վարքը, շերտի միջի մարդիկ ծավալում են նույնատեսակ գործունեություն։ Օրինակ՝ գրողների գործունեությունը ուղղված է ստեղծագործելուն։

Համայնքը մարդկանց միավորումն է, որի նպատակը համայնքի անդամների բարօրությունն է, միասնականությունը որոշակի նպատակների հասնելու համար։ Համայնքն նաև պետության վարչատարածքային միավոր է։ Օրինակ՝ Հայաստանի վարչատարածքային միավորներն են՝ մարզերը և համայնքները։ Ես բնակվում եմ Աջափնյակ համայնքում։ Արտասահմանում հայերով բնակեցված երկրներում, քաղաքներում, ստեղծվում են հայկական համայնքներ, որի նպատակն է այնտեղ բնակվող հայերին միավորելը տարբեր տեսակի միջոցառումներ կազմակերպելու եղանակով։

Standard

Leave a comment